Կենտրոնական բանկը՝ կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող կանոնակարգերի վերաբերյալ

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 21-ին հրապարակվել են և հունվարի 31-ին ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կարգավորող առաջին կանոնակարգերի փաթեթը։

«Ըստ այդմ՝

  1. լիցենզավորումը (թույլտվությունը) ու նշանակալից մասնակցության ձեռքբերումը կարգավորող Կանոնակարգ 7/01-ը,
  2. ընդհանուր կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջները սահմանող Կանոնակարգ 7/02-ը,
  3. ղեկավարների գրանցումը կարգավորող Կանոնակարգ 7/05-ը։
  4. կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող Կանոնակարգ 7/04-ը,

Իրավաբանական անձինք ՀՀ տարածքում կարող են մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ միայն Կենտրոնական բանկի կողմից գրանցման և լիցենզավորման դեպքում։ Լիցենզավորումը ենթադրում է առնվազն իրավաբանական անձի գրանցում Կենտրոնական բանկում, որոշակի կապիտալի պահանջի բավարարում՝ կախված ծառայության տեսակից, ներքին կանոնակարգերի առկայություն և ղեկավարների գրանցման գործընթաց։

Այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (04/07/2025թ․) ՀՀ տարածքում մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ, վերոնշված կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրվանից (31/01/2026թ․) սկսած մեկ տարվա ընթացքում պետք է գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, հակառակ դեպքում պետք է դադարեցնեն այդ ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Սույն մոտեցումը տարածվում է նաև այն իրավաբանական անձանց վրա, որոնք «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերակազմակերպվել են միայն կազմակերպական-իրավական ձևի փոփոխմամբ։

Բացի այդ, այն թողարկողները կամ տեղաբաշխողները, որոնք մինչև կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող Կանոնակարգ 7/04-ի ուժի մեջ մտնելը ՀՀ տարածքում հրապարակային առաջարկով վաճառել են կրիպտոակտիվներ, պետք է Կանոնակարգ 7/04-ն ուժի մեջ մտնելու օրվանից (31/01/2026թ․) սկսած երեք ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան երրորդ ամսվա վերջին օրը հրապարակեն և Կենտրոնական բանկ ներկայացնեն կանոնակարգի պահանջներին բավարարող առաջարկի փաստաթուղթ (եթե այդ կրիպտոակտիվները դեռևս շրջանառվում են և օրենսդրությամբ դրանց համար առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջից բացառություններ սահմանված չեն)»,- ասված է հաղորդագրությունում։