Փաշինյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք. բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Երևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է թատրոնի նոր շենք, շրջայց կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Իսահակ Ներսիսյանի նախագծով 2019 թվականին մեկնարկած թատրոնի նոր շենքի շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի և բարերարների միջոցներով: ՀՀ պետական բյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրման նպատակով հատկացվել է ավելի քան 275 մլն դրամ, որից 205 մլն դրամը գույքի և սարքավորման ձեռքբերման, իսկ 70 մլնը` շինարարության համար:

Թատրոնն ապահովված է նոր բեմով, ժամանակակից լուսային ու ձայնային համակարգերով, տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություններով, հանդերձարաններով և դիմահարդարման սենյակներով։ Առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։

2026 թվականին լրանում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնադրման 35-ամյակը: Թատրոնը մինչ այս առանձին շենք չի ունեցել և գործել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում:

Թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվել է Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ։