Հայկական համակարգիչ՝ միայն Փաշինյանի սեղանին․ ուր կորավ «Արմթաբ»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 18:45
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի տառերը պոկած տղամարդը հարկադիր բուժման կարիք ունի․ ՔԿ
18.08.2026 | 18:33
Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը
18.08.2026 | 18:23
Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները
18.08.2026 | 18:19
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ
18.08.2026 | 18:10
2 զոհ և 1 վիրավոր ավտոկռունկի ընկնելու հետևանքով // Ուկրաինայի 16 բնակավայրից երեխաների են տարհանում․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 18:06
Թրոլինգ է ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:59
Ռուսաստանի մանկապարտեզներում և դպրոցներում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել․ Մերձմոսկվայում 4 ուսուցիչ է վիրավորվել
18.08.2026 | 17:57
Եթե Էրդողանը ասեց՝ անոթի չի կարելի «Էսպրեսո» խմել, պետք ա վերանայե՞նք մեր սովորույթը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:50
Կասեցվել է «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
18.08.2026 | 17:46
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը խորհրդակցություն է անցկացրել
18.08.2026 | 17:41
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը
18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Դուք երևի նկատեցիք, որ Կառավարության նիստի համակարգչային ապահովումը փոխվել է»,- հեղափոխությունից 2 ամիս անց Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2018 թվականին Փաշինյանը Կառավարության նիստում գովազդեց հայկական արտադրության առաջին համակարգիչները։ Հեղափոխությունից ընդամենը 2 ամիս էր անցել, երբ Armtab դյուրակիր համակարգիչները հայտնվեցին Կառավարության բոլոր անդամների սեղանին։

8 տարի անց համակարգիչը միայն Փաշինյանի առաջ է դրված։ 2020 թվականի դեկտեմբերի 3-ի նիստից սկսած Կառավարության անդամների դիմաց հայկական արտադրության համակարգիչներն արդեն չկան, մեկ նմուշ մնում է միայն վարչապետի սեղանին։ 

Հայկական արտադրության Armtab դյուրակիր համակարգիչները և առաջին Armphone սմարթֆոնները մշակվել են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից։ Այսպես ասած, շնորհանդեսը տեղի էր ունեցել դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք՝ Արդյունաբերական խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 6-ի նիստում։ 

Նախատեսվում էր, որ ընկերությունն առաջիկա երեք տարվա ընթացքում պլանշետների արտադրության ծավալը 10 հազարից պետք է հասցնի 50 հազարի։ Միավորի վաճառքի գին էր սահմանվել 180 դոլարը, իսկ ինքնարժեքը կազմելու էր 135 դոլար: Նախատեսվում էր հայկական պլանշետների զանգվածային արտադրությունն ու վաճառքը սկսել 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետի: 

Բայց ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Չակարյանը դեռ տարիներ առաջ ահազանգում էր՝ 2017-ի հունվարից չի կարողանում իր արտադրանքն իրացնել ԵՏՄ երկրներում։ ՀՀ գերատեսչությունների տված 4 հավաստագրերից մեկը Միության անդամ մյուս երկրները չէին ճանաչում։ Հարցը հետագայում լուծվեց, բայց  ընկերությունն արդեն ֆինանսական խնդիրների առաջ էր կանգնել, ընկերության տնօրենի խոսքով՝ աշխատանքից ազատվել էին 150 աշխատակիցներից 120-ը։ Դիմել էր Փաշինյանի Կառավարությանը, սակայն այդպես էլ աջակցություն չէր ստացել։

«Նոր Կառավարությունը սկսեց ավելի ակտիվորեն դրանով զբաղվել, բայց այդ հարցը չի լուծվում։ Անհասկանալի է, թե ինչն է պատճառը»,- նշել էր Չակարյանը։

Այս խնդիրների բարձրաձայնումից ամիսներ անց Վահան գյուղի դպրոցականները Նիկոլ Փաշինյանից հայկական արտադրության համակարգիչներ նվեր ստացան․ «Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ձեզ էսպիսի հայկական արտադրության համակարգիչներ նվիրենք»։ 

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման համար 2420 դյուրակիր համակարգիչ նվեր ստացավ նաև Առողջապահության նախարարությունը, դրանք բաշխվել են բուժհաստատություններին։ 

Ինչո՞ւ է այսօր հայկական արտադրության համակարգիչ դրված միայն Նիկոլ Փաշինյանի դիմաց, արդյո՞ք այն այսօր օգտագործվում է, ի՞նչ խնդիրներ են առաջացել համակարգիչների արտադրությամբ զբաղվող ընկերության և Կառավարության միջև, ընդհանուր առմամբ, քանի՞ սարք է արտադրվել, ի՞նչ որակի են դրանք եղել։ Այս հարցերը գրավոր ուղղել էինք վարչապետի աշխատակազմին, սակայն դրանք անպատասխան են մնացել։ 

Factor TV-ի հարցումը վերահասցեագրվել էր Էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից հայտնել են․ ««Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը <․․․> 2013 թվականին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը 2020 թվականին դադարեցրել է գործունեությունն ազատ տնտեսական գոտու տարածքում և օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս եկել գոտու շահագործողների ռեեստրից: Մնացած հարցերի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը հաշվառում չի իրականացրել»։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից էլ հայտնել են՝ հարցմամբ պահանջվող տեղեկատվությանը չեն տիրապետում։ Ստացվում է՝ հայկական արտադրության առաջին համակարգիչների մասին այսօր հիշեցնում է միայն Փաշինյանի առջև դրված վերջին նմուշը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան