Ադրբեջանի քաղհասարակության անդամները դիմել են ԵԽԽՎ-ին՝ Բաքվի դեմ քայլեր ձեռնարկելու կոչով

Լուրեր

29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
Բոլորը

Արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կոչ են անում Եվրոպայի խորհրդին համատեղ լրացուցիչ ընթացակարգ սկսել Ադրբեջանի դեմ: Կոչը հնչել է «Վերջ դրեք բռնաճնշումներին Ադրբեջանում» արշավի կողմից: Նրանք պահանջել են անհապաղ միջամտել երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին։

Արշավի անդամները նշում են, որ Ադրբեջանը տասնամյակ շարունակ անտեսել է Եվրոպայի խորհրդի չափանիշներն ու պարտավորությունները, ինչի արդյունքում գրանցվել են ռեկորդային թվով քաղբանտարկյալներ, շարունակվել են իրավական համակարգում չարաշահումները։

Նշվում է, որ ձերբակալությունների նոր ալիքները թիրախավորում են լրագրողներին, ակտիվիստներին և գիտնականներին։ Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ԵԽԽՎ քաղաքական մարմինները տեղեկացված են այս իրավիճակի մասին՝ լուրջ արդյունքների չեն հասել: Ադրբեջանի խորհրդարանը հրաժարվել է մասնակցել Վեհաժողովի մոնիթորինգի գործունեությանը՝ չներկայացնելով իր լիազորագրերը 2025 թվականի նստաշրջանի համար: Սա համընկնում է ԵԽԽՎ-ի կողմից 2024 թվականի հունվարին երկրի լիազորությունները չվավերացնելուց հետո ճնշումների աճի հետ:

Դիմումում ակտիվիստները պահանջում են, որ ԵԽԽՎ-ն գործարկի լրացուցիչ համատեղ ընթացակարգը, ուժեղացնի շարունակական մոնիթորինգը և սոցիալ-քաղաքական ճնշումը: Նպատակն է՝ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին, դադարեցնել հետապնդումները և ապահովել օրենքի գերակայությունը։

Ակտիվիստների կարծիքով՝ Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ անփույթ վերաբերմունքն ու Եվրոպայի խորհրդի պասիվությունը վտանգում են անդամ պետությունների իրավունքները, և լրացուցիչ համատեղ ընթացակարգի կիրառումը կարող է սկզբունքային ու համակարգված մոտեցում ապահովել իրավիճակի լուծման համար։

Ադրբեջանը 2024 թվականից զրկված է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկելու իրավունքից։ Դրա պատճառը երկրի կողմից մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները չկատարելն էր։

Այս որոշմանն ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցրել են կազմակերպության հետ համագործակցությունը և սահմանափակել են այդ քննարկումներում բանաձևին կողմ քվեարկած պատգամավորների մուտքը երկիր։ Ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ պատրաստ են համագործակցել պատվիրակության մանդատը վերականգնելուց հետո։

Եվրոպայի խորհուրդը 2020 թվականին ընդունել է նոր կանոններ, որոնք նախատեսում են լրացուցիչ ընթացակարգեր անդամ պետությունների կողմից պարտավորությունների կոպիտ խախտումների դեպքում։ Այս մեխանիզմը նպատակ ունի ապահովել, որ երկրները հետևեն կազմակերպության սկզբունքներին և արժեքներին։

Մարդու իրավունքների պաշտպանները նշում են, որ Ադրբեջանում կա 340 քաղբանտարկյալ, սակայն իշխանությունները չեն ճանաչում այս թիվը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի