Ռուս-թուրքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. հնարավոր են եռակողմ ձևաչափով հանձնաժողովներ ստեղծվեն

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը մեկնել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է  ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ. փոխանցում է ermenihaber-ը:

Հանդիպման ընթացքում Բոզքըրը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա շնորհիվ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմի Պուտինի միջև ստեղծված երկխոսության: Այս կոնտեքստում անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցներին՝ թուրք պաշտոնյան նշել է. «Երբ մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեցին, Թուրքիան այդ ամենը ոչ մի կերպ չընդունեց։ Կան երկրներ, որոնք մեզ հարցնում են, թե ինչո՞ւ Ռուսաստանի դեմ չենք կիրառում պատժամիջոցներ և ինչո՞ւ լավ հարաբերություններ ունենք։ Սակայն երկու հարևան երկրների միջև նման հարաբերություններ և վստահություն ձևավորելու համար պետք էր անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ինչը մենք արեցինք և շարունակելու ենք անել»:

Բոզքըրը ռուսական կողմին առաջարկել է նաև  ստեղծել Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան և Թուրքիա-Սերբիա-Ռուսաստան ձևաչափով եռակողմ արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողով։