Ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի առողջությունն ապահովագրած անձը․ նախարարը հրաման է ստորագրել

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ինչպես կարող է Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու անձը իրազեկվել իր իրավունքների ու պարտականությունների մասին։ Առողջապահության նախարարը իրազեկման կարգի մասին հրաման է ստորագրել։  

Այսպիսով՝ ապահովագրված անձը իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկվում է հետևյալ տարբերակներից մեկի միջոցով։  

  1. Արագ արձագանքի (QR) կոդի միջոցով, որը հասանելի է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների պացիենտների համար հատվածներում, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի՝ www.unif.am, ինչպես նաև առողջապահության նախարարության՝ www.moh.am պաշտոնական կայքէջերում: (Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կայքը, թեև նշված է հրամանում, սակայն դեռ ակտիվ չէ)
  2. Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում ապահովագրված անձի կարգավիճակի գրանցումից հետո՝ էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգի սեփական օգտահաշիվ մուտք գործելու և դրանում տեղադրված ապահովագրված անձի իրավունքների և պարտականությունների սահմանված շրջանակին ծանոթանալու միջոցով։
  3. Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում ապահովագրված անձի կարգավիճակի գրանցումից հետո՝ սեփական օգտահաշիվ մուտք գործելու և դրանում տեղադրված ապահովագրված անձի իրավունքների և պարտականություններին ծանոթանալու միջոցով։
  4. Ապահովագրված անձի կարգավիճակի՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերելուց հետո, առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին առաջին այցի ժամանակ՝ առողջության առաջնային պահպանման այն բժշկի կողմից, ում մոտ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրված անձը գրանցված է: Այս դեպքում առողջության առաջնային պահպանման բժիշկը ապահովագրված անձին տեղեկացնում է իր իրավունքների և պարտականությունների շրջանակին ծանոթանալու եղանակներին, իսկ ապահովագրված անձի պահանջի դեպքում, նրան տրամադրում է իր իրավունքների և պարտականությունների շրջանակի մասին տեղեկատվություն՝ թղթային եղանակով: Առողջության առաջնային պահպանման բժիշկը ապահովագրված անձին իրազեկելու փաստի, իսկ թղթային եղանակով իրավունքների և պարտականությունների շրջանակի մասին տեղեկատվություն տրամադրելու դեպքում, այդ մասին գրառում է կատարում ապահովագրված անձի ամբուլատոր քարտում։ 
  5. Ապահովագրված անձի կարգավիճակի՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերելուց հետո, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին դիմելիս՝ ընդունարանում: Այս դեպքում ընդունարանի բժիշկն ապահովագրված անձին տեղեկացնում է իր իրավունքների և պարտականությունների շրջանակին ծանոթանալու եղանակների մասին, իսկ ապահովագրված անձի պահանջի դեպքում, նրան տրամադրում է իր իրավունքների և պարտականությունների շրջանակի մասին տեղեկատվություն՝ թղթային եղանակով: Ընդունարանի բժիշկն ապահովագրված անձին իրազեկելու փաստի, իսկ թղթային եղանակով իրավունքների և պարտականությունների շրջանակի մասին տեղեկատվություն տրամադրելու դեպքում, այդ մասին գրառում է կատարում ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի համաձայն վարվող փաստաթղթերում:

Նախարարությունը նաև ներկայացրել է, թե որոնք են Առողջության համընդհանուր ապահովագրության այն իրավուքներն ու պարտականությունները, որոնցից պետք է տեղյակ լինի ապահովագրված անձը։  

Այսպիսով՝ եթե դուք ապահովագրված անձ եք, ապա իրավունք ունեք՝

  1. ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ օգտվելու ապահովագրական փաթեթից: Ապահովագրական փաթեթի շրջանակում օգտվում եք բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ ստանալու, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով դեղեր ձեռք բերելու իրավունքից: Ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունների, ինչպես նաև դեղերի ցանկին ծանոթանալու համար այցելեք www.unif.am կամ www.moh.am կայք, կամ դիմեք առողջության համընդհանուր ապահովագրության ծառայություն մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի։
  2. Ապահովագրական փաթեթի մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ ստանալու, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով դեղեր ձեռք բերելու՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած ցանկացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից: Կնքված պայմանագրի առկայությունը պարտադիր չէ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման դեպքերում, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայությունները ապահովագրված անձին, բացառությամբ ՀՀ առողջապահության նախարարի սահմանած դեպքերի, տրամադրվում են միայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից, որի առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված է ապահովագրված անձը։
  3. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին տեղեկացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ դեղատան կողմից համապատասխան ապահովագրական փաթեթ տրամադրելը մերժելու կամ ոչ պատշաճ տրամադրելու դեպքում։ 
  4. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն բողոք ներկայացնելու Առողջության համընդհանուր ապահովագրության Հիմնադրամի դեմ։
  5. Ստանալու սպառիչ տեղեկություններ ապահովագրական փաթեթի ստացման կարգի և պայմանների վերաբերյալ՝ ինչպես Առողջության համընդհանուր ապահովագրության Հիմնադրամ՝ զանգահարելով 8866 հեռախոսահամարով, այնպես էլ վերջինիս հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից.
  6. 2029 թվականի հունվարի 1-ից Կառավարության հաստատած առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսների միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգին համապատասխան ստանալու ապահովագրավճարի բոնուսներ։

Եթե դուք ապահովագրված անձ եք, ապա պարտավոր եք՝

  1. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով ու չափով վճարել ապահովագրավճար, ինչպես նաև համավճար: Ապահովագրավճար վճարելու պարտականություն ունեցող բնակչության խմբերին, ապահովագրավճար վճարելու կարգին, չափերին, համավճար վճարելու դեպքերին և չափին, ինչպես նաև բնակչության խմբերին, որոնց համար ապահովագրավճար վճարում է պետությունը, ծանոթանալու համար այցելեք www.unif.am կայք կամ www.moh.am կայք, կամ զանգահարեք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի զանգերի կենտրոն հետևյալ հեռախոսահամարով՝ 8866։
  2. 2029 թվականի հունվարի 1-ից ապահովագրական փաթեթից օգտվելու համար անցնել պարտադիր բժշկական կանխարգելիչ զննություն կամ զննություն անցնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով հերթագրված լինել: Պարտադիր բժշկական կանխարգելիչ զննություն անցնելը նախապայման չէ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ կանխարգելիչ ծառայություն։
  3. Որպես պացիենտ՝ ապահովել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները։
  4. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով վճարել տույժեր՝ ապահոգրավճարը սահմանված կարգով չվճարելու համար.

Դուք ունեք այլ իրավունքներ և պարտականություններ՝ համաձայն Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1953-Ա որոշման:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրամանը ստորագրել է դեկտեմբերի 30-ին, այն ուժի մեջ է մտել հունվարի 8-ին։ 

Անի Թամրազյան