ՀՀ-Ադրբեջան հարաբերությունը կոնֆլիկտից տեղափոխվում է արևմտյան ձևաչափ, ուր բիզնես տրամաբանությունն է․ Սոս Խաչիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Տնտեսագետ Սոս Խաչիկյանի համոզմամբ՝ աշխարհը և, մասնավորապես, Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում են լուրջ վերափոխումների փուլում, որտեղ տնտեսական գործընթացներն անբաժան են քաղաքականությունից և անվտանգությունից։ Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է գլոբալ միտումները և դրանց ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա՝ ընդգծելով, որ տարածաշրջանը հետխորհրդային մոդելից անցում է կատարում բիզնես շահերի վրա հիմնված նոր ենթատեքստի։

«Տնտեսությունը հենց քաղաքականության մեջ է, և դա, բնականաբար, այդպես էլ պետք է լիներ», –  նշում է Խաչիկյանը՝ մեկնաբանելով Դավոսի համաժողովի շրջանակում ԱՄՆ նախաձեռնած «խաղաղության խորհրդի» ստեղծումը։ Նրա խոսքով՝ աշխարհը գտնվում է տրանսֆորմացիոն փուլում, որը պայմանավորված է տեխնոլոգիական թռիչքային զարգացմամբ՝ արհեստական բանականություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք փոխում են մարդկանց մտածելակերպն ու բիզնեսի տրամաբանությունը։ «Այդ վերափոխումների փուլում առաջնորդվել միայն տնտեսական գործոններով ուղղակի անհնար է։ Եվ, հետևաբար, տնտեսական գործոնները պարտադիր փոխկապակցվում են քաղաքական գործընթացների հետ, քաղաքական գործոնների հետ, նոր դերակատարների հետ, անսպասելի որոշումների հետ», – նշել է տնտեսագետը։

Սոս Խաչիկյանի կարծիքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի է ունենում հայեցակարգային փոփոխություն։ Եթե նախորդ 30 տարիների հարաբերությունները գտնվում էին հետխորհրդային տրամաբանության մեջ, որտեղ գերակշռում էին հակամարտությունները և չլուծված խնդիրները, ապա այժմ տեղի է ունենում անցում դեպի արևմտյան, բիզնեսի վրա հիմնված մոդել։

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունը նախորդ փիլիսոփայությունից կամ նախորդ ենթատեքստից՝ հետխորհրդային ենթատեքստից, տեղափոխվում է արևմտյան ենթատեքստ, տեղափոխվում է բիզնես ենթատեքստ», – ընդգծել է նա։

Խաչիկյանը կարևորել է «Թրամփի ուղի» նախագիծը ոչ թե որպես 42 կիլոմետրանոց ճանապարհ, այլ որպես մի ամբողջ տնտեսական միջավայր ստեղծելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ այդ նախագծի իրականացումը ենթադրում է, որ «ամբողջ Հայաստանում կձևավորվեն համապատասխան ենթակառուցվածքներ», ինչը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել նոր արժեշղթայի մեջ։

«Այդ փաստաթղթային հենքով դիտարկելու շրջանակում սա բավականին լուրջ է, և Հայաստանը իսկապես դիրքավորվում է տարածաշրջանի երկրների համեմատ անհամեմատ ավելի մեծ հնարավորություններով», – ասել է նա՝ հավելելով, որ նման փաստաթուղթ Հայաստանը անկախացումից ի վեր չի ունեցել։

Տնտեսագետի համոզմամբ՝ խոշոր կապիտալի մուտքը տարածաշրջան ինքնին անվտանգային գործոն է։ «Խոշոր կապիտալը ինչ-որ առումով անվտանգության գործոններ է ստեղծում, կլինի դա քաղաքական, կլինի դիվանագիտական։ Բոլոր դեպքերում պարտադիր չէ անվտանգությունը միայն ռազմական տեսանկյունից դիտարկել, և եթե խոշոր կապիտալը գալիս է, նա գալիս է անվտանգության երաշխիքով, նա գալիս է անվտանգության երկարաժամկետ սպասումով»,- նշել է Խաչիկյանը։

Անդրադառնալով Հայաստանի երկաթուղիների խնդրին՝ նա նշել է, որ սա Հայաստան – Ռուսաստան փոխգործակցության շրջանակում պետք է դիտարկվի, և լուծումը պետք է գտնել դիվանագիտական ջանքերի միջոցով։

Խոսելով Թուրքիայի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու հնարավորության մասին՝ Սոս Խաչիկյանը դա որակել է որպես դրական և «մեկնարկային գործընթաց», որը կարող է հիմք ստեղծել հետագա զարգացումների համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան