Պուտինն Աբբասին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է 1 միլիարդ դոլար ուղարկել Խաղաղության խորհրդին

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է իր սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդին։ Այս հարցն արդեն քննարկվել է Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ինտերֆաքսը։

«Դուք, գուցե, լսել եք, որ մենք պատրաստ ենք մեկ միլիարդ դոլար ներդնել նոր կառույցի՝ Խաղաղության խորհրդի մեջ, առաջին հերթին՝ պաղեստինյան ժողովրդին աջակցելու, այդ միջոցներն օգտագործելու Գազայի հատվածի վերակառուցման և ընդհանրապես Պաղեստինի խնդիրները լուծելու համար։ Ես արդեն ասել եմ, որ նախկին վարչակազմի օրոք Միացյալ Նահանգներում սառեցված միջոցներն օգտագործելով՝ կարծում եմ, որ դա լիովին հնարավոր է։ Նման տարբերակները նախկինում քննարկվել են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ, և այսօր Մոսկվայում նախատեսվում է այս թեմայով հանդիպում և քննարկում»,- հավելել է Պուտինը։

Խաղաղության խորհուրդն ԱՄՆ նախագահի նախաձեռնությունն է, որը նպատակ ունի լուծել ամբողջ աշխարհում առկա հակամարտությունները՝ սկսած Գազայի հատվածից։ Ակնկալվում է, որ այն կղեկավարի Թրամփը՝ ցմահ։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է 1 միլիարդ դոլար ուղղել ԱՄՆ նախագահի նախաձեռնած Խաղաղության խորհրդին՝ իր մշտական ​​անդամակցությունն ապահովելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի