Հոգևորականը երեկ միացել էր Փաշինյանին, այսօր՝ Գարեգին Բ-ին․ ճնշումների մասին ահազանգեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

«Միանում եմ առաջնորդիս` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»,- երեկ երեկոյան այս բովանդակությամբ հայտարարություն տարածեց Մասյացոտնի թեմի՝ Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։ Արդեն այսօր առավոտյան հոգևորականն այնքան էլ հակված չէր խոսելու իր հայտարարության մասին։ Ուշագրավ է, որ հոգևորականի այս գրառմանը նախորդել էր թեմի հաղորդագրությունն այն մասին, որ Փաշինյանի, այսպես ասած, «բարենորոգման» ծրագրին չմիացած քահանաների նկատմամբ ճնշումներ են․

«Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը»։

Հաղորդագրության մեջ ենթադրյալ ճնշումներն ուղղակիորեն վերագրվում են Գևորգ եպիսկոպոսին։ FactorTV-ի հարցին՝ Ձեզ ճնշել կամ համոզե՞լ են, Տեր Արտաշեսը նշեց․ «Ոչ մի կերպ, առանց մեկնաբանությունների»։

Վստահ հնչած «ոչ մի կերպ»-ը, սակայն շատ արագ փոխվեց․ Տեր Արտաշեսը նոր գրառում կատարեց․ «Խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները»,- գրեց հոգևորականը․ այս անգամ մեր զանգերն անպատասխան մնացին։

Գարեգին Բ-ի որոշմամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ նշանակված հայր Ռուբենն առավոտից չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Փորձեցինք մեր հարցերի պատասխանը ստանալ Մասյացոտնի թեմի ֆեյսբուքյան էջին հաղորդագրություն գրելով՝ կոնկրետ ո՞ր համայնքապետարանի աշխատակիցներն են նրանք, ի՞նչ են պատմել, արդյո՞ք հանցագործության մասին հաղորդում պատրաստվում եք ներկայացնել։ Ստացանք այս պատասխանը․ «Այս պահին համապատասխան տեղեկատվությունն արդեն հրապարակվել է, սակայն բոլոր կողմերից մենք ստանում ենք ահազանգեր, որոնք հավաքագրում ենք, և անհրաժեշտության դեպքում կհրապարակենք»։

Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից Գարեգին Բ-ի որոշմամբ հեռացված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որը, ըստ դատարանի, որոշման պետք է վերականգնվի իր պաշտոնում, հերքում է ճնշումների մասին տեղեկությունը, սակայն չի բացառում ճնշումները հակառակ ճամբարից․ «Ինչ-որ ուղղորդմամբ քահանաներին ստիպում են հավատարմություն հայտնել կաթողիկոսին․ մենք խնդիր ունենք էսօր։ Դուք հավատարմություն եք հայտնում ինչի՞ն, սրբապղծությունը կոծկելո՞ւն։ Տևական ժամանակ ես բողոքներ եմ ստացել, որ իրենց գրառումներում, կոպիտ ու կոշտ, իշխանության հասցեին, մյուսների հասցեին, պառակտում են առաջացնում։ Համայնքն ակնկալում է չեզոքություն, հովիվը պետք է լինի չեզոք, չպիտի քաղաքական խոսույթը ներմուծի եկեղեցու կյանք»։

Արդյոք իրավապահներն անելիք ունեն ճնշումների վերաբերյալ փոխադարձ մեղադրանքների հարցում՝ այս պահին պարզ չէ։ Այսօր մեզ հայտնի դարձավ, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել ավելի վաղ հնչած ահազանգերից մեկի առիթով։ Հունվարի 11-ին Մասիսի եկեղեցու տարածքում ներկաներից մեկը, պատասխանելով Factor TV-ի հարցին, նշել էր, որ իր ցանկությամբ չի եկել, այլ որպես Վեդիի համայնքապետարանի աշխատակից, իրենից պահանջել են ներկա լինել պատարագին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան