Վախ կա, որ եղբայրը՝ Եզրաս Սրբազանը չի կարող գալ ՀՀ․ եպիսկոպոսը՝ ժողովն Ավստրիայում անցկացնելու մասին

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Չենք մասնակցելու փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախատեսվող եպիսկոպոսաց ժողովին»,- Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ Ավստրիայում։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ նման որոշում են կայացրել՝ «հաշվի առնելով եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու եկեղեցականների նկատմամբ հնարավոր ճնշումները»։

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող, «եկեղեցու բարենորոգման» օրակարգի միացած Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, այնինչ, այլ ենթատեքստ է առաջ քաշում. «Ավստրիայում, որովհետև վախ կա, որ իր եղբայրը՝ Եզրաս սրբազանը, չի կարող գալ Հայաստան: Այդ վախը կա»։

Factor TV-ի հարցին՝ եթե Հայաստանում անցկացվեր ժողովը, արդյո՞ք նրանք կմասնակցեին, հոգևորականն ասաց. «Դե, եթե Հայաստանում լիներ, կտեսնեինք արդեն: Հարցերը մենք ենք բարձրացրել, օրակարգը մեզ հետ պետք է համաձայնեցնեն: Հիմա մեզ ժողով են հրավիրում, օրակարգ չկա, ինչի՞ մասին պետք է խոսեն։ Բացի այդ, ժողովի որոշումը կայացվել է ԳՀԽ-ի կողմից, որը, ըստ էության, 2021 թվականից վավեր չէ, որովհետև անդամների մի մասն ընտրվում է, մի մասը՝ նշանակվում: Իսկ 2021 թվականին լրացել է ընտրված անդամների լիազորությունների ժամկետը, և պետք է նոր ընտրություն լիներ, որը չի եղել: Այսինքն՝ արդեն իսկ այս որոշումը վավեր չէ, քանի որ մարմինն ինքը վավեր չէ, պետք է կանոնադրությամբ շարժվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան