Դատախազությունը պահանջում է Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետից և մյուսներից բռնագանձել 20 մլն 500 հզր դրամ

Լուրեր

14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
14.05.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:53
Մեսիի դուբլը «Ինտեր Մայամիին» հաղթանակ է պարգևել գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 10:50
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են․ կան ձերբակալվածներ
14.05.2026 | 10:47
Թրամփ-Սի բանակցություններ Պեկինում. Չինաստանի ղեկավարը զգուշացրել է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության մասին
14.05.2026 | 10:44
Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա ու 236 մլն դրամ
14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսները ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Դատախազությունը Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից համապարտության կարգով 20 մլն 500 հազ. դրամ գումար է պահանջում՝ որպես Հայրիկյանի բուժման ծախս։

Factor TV-ի հարցմանը Դատախազության տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Սեդրակյանի դեմ հայցադիմում ներկայացնելու առիթը եղել է հենց Սեդրակյանի կողմից դատարան ներկայացված մի միջնորդություն, որով պահանջել է Հայրիկյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում իր գույքի վրա դրված կալանքը վերացնել։

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում միջնորդության և միջնորդությանը կից ներկայացված նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ Վարդան Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով նախատեսված այն արարքի կատարման համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը:

Այս քրեական գործի շրջանակներում Պարույր Հայրիկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել։ Դատարանը քաղհայցն առանց քննության է թողել՝ նկատի ունենալով, որ քրեական դատավարությամբ հատուցման են ենթակա միայն հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասները, մինչդեռ՝ տուժող Պարույր Հայրիկյանի պահանջը իր մեջ ներառում է նաև ապագայում կատարվելիք ծախսերի բռնագանձման պահանջ։ Դատարանը գտել է, որ տուժողի հայցում նշված վեճը քաղաքացիական դատավարության կարգով լուծման ենթակա է, որի համար էլ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի գույքի վրա դրված կալանքը թողնվել է անփոփոխ։

Հետագայում տուժող Պ. Հայրիկյանի կողմից քաղաքացիական դատավարության կարգով հայց է ներկայացվել՝ 42.524.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին։ Դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի փետրվարի 13-ի վճռով հայցադիմումը բավարարվել է մասնակի՝ 41.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ դեղամիջոցների և բուժման հետ կապված հավելումներ ստանալու համար 808 օրվա համար ծախսված՝ 2.424.000 ՀՀ դրամ գումարի, ընդհանուր՝ 42.524.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ՝ սկսած 01.02.2013թ.-ից մինչև պարտավորության կատարման պահը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների բռնագանձման մասով մերժվել է:

Նշված դատական ակտի դեմ պատասխանող Վարդան Սեդրակյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ դատական ակտը 41.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով բեկանվել և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության:

Նոր քննության արդյունքում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի վճռի համաձայն Պ. Հայրիկյանի հայցը՝ վնասի հատուցման պահանջի մասին, մերժվել է՝ հայցվորի կողմից հայցապահանջը հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցներ չներկայացնելու հիմքով:

«Միաժամանակ, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության կողմից 2013 թվականի մարտի 28-ի 291 Ա որոշմամբ՝ ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով հատկացվել է 20.500.000 ՀՀ դրամ: Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում ՀՀ դատախազությունը Վարդան Սեդրակյանից և մյուսներից հետադարձ պահանջով՝ համապարտության կարգով պետությանը պատճառված վնասը դատական կարգով բռնագանձելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 25-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան, որն ընդունվել է վարույթ»,- հայտնում են Դատախազությունից։

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։

Արաքս Մամուլյան