Սիրիայի քրդերն ընդունել են հրադադարի բարելավված համաձայնագիրը

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի ժամանակավոր իշխանությունը հայտարարել է, որ քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր» (SDF) կազմակերպության հետ նոր հրադադարի համաձայնագիր է հաստատվել, որի համաձայն՝ սիրիական կառավարական ուժերը չեն մտնի Հասակեի և Ղամիշլիի քաղաքային կենտրոններ։ Ղամիշլին քրդերի կողմից վերահսկվող կարևոր քաղաք է Թուրքիայի սահմանին։ Համաձայնագրում նշվում է, որ սիրիական ռազմական ուժերը չեն մտնի քրդական գյուղեր, և որ «այդ գյուղերում ոչ մի զինված ուժ չի լինի՝ բացառությամբ տարածաշրջանի բնակիչներից կազմված տեղական անվտանգության ուժերի»։

Դամասկոսը հայտարարել է, որ SDF-ին չորս օր է տալիս՝ համաձայնագրի պայմանները կատարելու համար, գրում է Al Monitor-ը։

Հայտարարությունը, կարծես, կողմերի միջև կիրակի ստորագրված 14 կետանոց հրադադարի համաձայնագրի փոփոխված տարբերակն է, որը հետագայում մերժվել էր SDF-ի կողմից՝ մի քանի ճակատային գծերում սիրիական կառավարական ուժերի հետ շարունակվող բախումների ֆոնին։ SDF-ը հայտարարել է, որ ընդունել է հրադադարը։

Խաղադրույքները հատկապես բարձր են, քանի որ մարտերի մի մասը տեղի է ունեցել մի քանի հաստատությունների շուրջ, որտեղ պահվում են ԻԼԻՊ-ի բանտարկյալները: Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի շուրջ 120 բանտարկյալներ փախել են Շադադի բանտից, որը նախկինում գտնվում էր SDF-ի վերահսկողության տակ: Յուրաքանչյուր կողմ մեղադրել է մյուսին բանտարկյալների փախուստը կազմակերպելու մեջ, քանի որ բանտի հարակից տարածքում բախումներ են սկսվել: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 81-ին հաջողվել է բռնել:

Միևնույն ժամանակ, քրդերի գլխավորած ուժերը հայտարարել են հայտնի ալ-Հոլ ճամբարից դուրս գալու մասին, որտեղ բնակվում են ԻԼԻՊ-ի հետ կապված տասնյակ հազարավոր ընտանիքներ, այդ թվում՝ ամենաարմատական ​​ջիհադիստ կանանցից մի քանիսը: SDF-ը հայտարարել է, որ «ստիպված է դուրս գալ» «ԻԼԻՊ-ի հարցի նկատմամբ միջազգային անտարբերության» արդյունքում:

Առանձին հայտարարության մեջ SDF-ի հրամանատար Մազլում Քոբանին ասել է. «Մենք նահանջել ենք հիմնականում քրդական տարածքներ, և դրանց պաշտպանությունը կարմիր գիծ է»:

Լիարժեք հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ Քոբանին երկուշաբթի դուրս է եկել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից՝ համաձայնագրի պայմանների շուրջ տարաձայնությունների պատճառով։

Հունվարի 18-ի փաստաթուղթը կոչ է անում SDF-ին ինտեգրվել սիրիական բանակին որպես անհատներ։ Համաձայնագիրն ավելի շատ SDF-ի կողմից Շարայի բոլոր պայմաններին հանձնվել էր, և խիստ քննադատության է ենթարկվել Քոբանիի սիրիացի քուրդ դաշնակիցների կողմից։ Անհասկանալի է, թե ինչու է Քոբանին ստորագրել փաստաթուղթը, թեև էլեկտրոնային եղանակով։

Նոր տեքստը, կարծես, դուռը բաց է թողնում որոշ կետերի վերաբերյալ։ Այն պնդում է, որ «երկու կողմերն էլ համաձայնել են ինտեգրել SDF-ի բոլոր ռազմական և անվտանգության ուժերը պաշտպանության և ներքին գործերի նախարարություններին՝ շարունակելով քննարկումները ինտեգրման մանրամասն մեխանիզմների վերաբերյալ, և որ քաղաքացիական ինստիտուտները կինտեգրվեն սիրիական կառավարության կառուցվածքին»։

Սակայն Բարաքը դա բացահայտորեն հստակեցրել է X-ում արված գրառման մեջ, որում նա նկարագրել է «հիմնովին փոխված իրավիճակ»։ Բարաքն ասել է, որ SDF-ը սպառել է իր օգտակարությունը Միացյալ Նահանգների համար, և Սիրիայի կենտրոնական կառավարությունը դարձել է ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի 90-րդ անդամը։

«ԱՄՆ-ը որևէ հետաքրքրություն չունի երկարատև ռազմական ներկայության նկատմամբ. այն առաջնահերթություն է տալիս ԻԼԻՊ-ի մնացորդներին հաղթելուն, հաշտեցմանն աջակցելուն և ազգային միասնության առաջխաղացմանը՝ առանց անջատողականության կամ ֆեդերալիզմի հավանության»,- նշել է Բարաքը:

Այնուամենայնիվ, ամերիկացի դիվանագետը նշել է, որ SDF-ի մարտիկներին ազգային բանակում ինտեգրելը «մնում է ամենավիճելի հարցերից մեկը»: Բարաքը եզրակացնում է, որ համաձայնագիրը «քրդերի համար ներկայացնում է մինչ օրս ամենամեծ հնարավորությունը՝ ճանաչված սիրիական ազգային պետության շրջանակում երկարատև իրավունքներ և անվտանգություն ապահովելու համար»:

Նրա տեսակետները սերտորեն համընկնում են Թուրքիայի տեսակետների հետ, որտեղ Բարաքը ԱՄՆ դեսպանն է՝ Սիրիայի դեսպանի իր դերի հետ մեկտեղ:

Քոբանին նաև խնդրել է Շարաային հինգ օր ժամանակ տալ՝ համաձայնագիրը սեփական ժողովրդին բացատրելու և դրա իրականացման ծրագիր մշակելու համար:

Չնայած հրադադարի վերսկսմանը՝ մտահոգությունները շարունակվում են, որ մարտերը կարող են տարածվել մեծամասամբ քրդաբնակ տարածքներում՝ SDF-ի կողմից դիմադրելու խոստումների ֆոնին: Սիրիայի քուրդ բարձրաստիճան առաջնորդները վերցրել են Կալաշնիկովներ և լուսանկարվել քաղաքացիների հետ փողոցներում, մինչ հազարավոր ցուցարարներ վանկարկել են Քոբանիի և SDF-ի աջակցությունը Քամիշլիում: Շարաայի դեմ բողոքի ցույցերը տարածվել են նաև հարևան Թուրքիայում և Իրաքում, որտեղ քաղաքացիները երկուշաբթի ուշ երեկոյան հավաքվել են Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության դիմաց՝ պատերին ներկով «Ռոժավա» գրելով: Ռոժավան քրդերեն բառ է, որը նշանակում է «արևմտյան» կամ «սիրիական Քուրդիստան»:

Թուրքիայի սահմանային Նուսայբին քաղաքում, որը հարակից է Քամիշլիին, հարյուրավոր երիտասարդներ անցել են ոստիկանական պատնեշների միջով և ճեղքել մետաղալարե ցանկապատը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի