Ալիևը խոսել է TRIPP-ով նոր տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին

Լուրեր

01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
Բոլորը

«Մենք շատ սերտ դաշնակցային հարաբերություններ ենք հաստատել Ադրբեջանի և եղբայրական Թուրքիայի միջև։ Մենք մեծ ներդրումներ ենք կատարել Թուրքիայում։ Մեր ներդրումները Թուրքիայում գերազանցում են 20 միլիարդ ԱՄՆ դոլարը»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ասել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» պանելային քննարկմանը։

Նա  նշել է, որ Ադրբեջանը նաև Վրաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է։

«TRIPP նախագծով մենք կստեղծենք նոր տրանսպորտային միջանցք Ասիայից Կասպից ծովով, բացի Ադրբեջանի, Հայաստանի, Նախիջևանի, Թուրքիայի և Վրաստանի տարածքով անցնող արդեն իսկ գոյություն ունեցող միջանցքներից։ Այսպիսով, որքան շատ երթուղիներ, այնքան լավ սպառողների, մատակարարների, տարանցիկ երկրների համար։ Այսպիսով, որպես երկիր, մենք միշտ ուշադրություն ենք դարձնում մեր տարածաշրջանային օրակարգին»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը ասել է, որ Հայաստան-Ադրբեջան և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները անպայման կավարտվեն Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմամբ. «Միևնույն ժամանակ, մենք փոխում ենք մի հսկայական աշխարհագրական տարածք, Եվրասիայի մի մասը: Սա շատ կարևոր է կապի, էներգետիկ անվտանգության, խաղաղության, կայունության համար և ցույց է տալիս, թե ինչպես կարելի է երկարատև պատերազմներն ու հակամարտությունները վերածել գործընկերության և համագործակցության»:

Ալիևը նշել է նաև, որ Հայաստանը խնդրել է Ադրբեջանի տարածքով ապրանքների տարանցիկ տեղափոխում Ռուսաստան ու հիշեցրել, որ  Ադրբեջանը վերացրել է Ղազախստանից և Ռուսաստանից Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի