Դժբախտ դեպք Գորիսում․ սահնակով արգելապատնեշին բախված 17-ամյա տղան մահացել է
Հասարակություն
20.01.2026 | 18:35
Հունվարի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, ՆԳՆ-ն ահազանգ է ստացել, որ Գորիսում աահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին։ Նրանցից մեկը՝ 17-ամյա տղա, հիվանդանոցում մահացել է, մյուսի վիճակը գնահատվում է ծանր։
Factor TV-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ անչափահասի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: