Կարսի քրդերը խոստովանում են․ «Մենք մինչ օրս հայերի տանիքների տակ ենք ապրում». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հայաստան–Թուրքիա ներկայիս սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվում պատմական հայկական Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղը։ Հայոց ցեղասպանությունից հետո լքված հայկական տները բնակեցվել են հարևան բնակավայրերից բերված քրդերով, որոնք էլ դարձել են թե հայերի տների, թե նրանց եկեղեցիների նոր տերերը. փոխանցում է ermenihaber-ը:

Կարսի Դիգոր շրջանի մեջ մտնող այս բնակավայրը ուշադրություն է գրավում իր յուրահատուկ գեղեցիկ բնությամբ։ Պատմական հայկական գյուղն ու այսօրվա Հայաստանը միմյանցից բաժանվում են Արփաչայ գետով։ Գյուղն ինքը կառուցվել է Արփաչայի ափին՝ շուրջ 300 մետր խորությամբ ձորի մեջ։  Այստեղ ընդամենը 40 տնտեսություն կա։

Տեղի ներկայիս բնակիչները պատմում են, որ վերջին հարյուր տարվա ընթացքում Քիլիթթաշում որևէ նոր տուն չի կառուցվել։ Բոլորը բնակվում են հայերի թողած տներում․ «Մենք մինչ օրս հայերի տանիքների տակ ենք ապրում», – խոստովանում են քրդերը։