Թրամփը հայտնել է Գրենլանդիայի հարցով Դավոսում «տարբեր կողմերի» հետ հանդիպման պատրաստակամության մասին

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի հարցով «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, գրում է Reuters-ը։

Թրամփը նաև ասել է, որ համաձայնել է տարբեր կողմերի հանդիպման Շվեյցարիայի Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։ Նա չի մանրամասնել, թե ովքեր են այդ «տարբեր կողմերը»։

«Ինչպես ես բոլորին շատ հստակ արտահայտեցի՝ Գրենլանդիան գերակա է ազգային և համաշխարհային անվտանգության համար։ Հետդարձի ճանապարհ չկա։ Դրա հետ բոլորը համաձայն են»,- գրել է նա Truth Social-ում։

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիան ձեռք բերելու հարցը կքննարկի այս շաբաթ կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում, քանի որ Դանիան չի կարող պաշտպանել այդ տարածքը։ Երկուշաբթի էլ Թրամփը հայտարարել էր, որ չի կարծում, թե եվրոպացի առաջնորդները «չափազանց շատ» կդիմադրեն Գրենլանդիան գնելու իր փորձին։

«Ես չեմ կարծում, որ նրանք չափազանց շատ կդիմադրեն։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է դա անեն»,- ասել է ԱՄՆ նախագահը Ֆլորիդայում լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ է պատրաստվում ասել իր ծրագրերին դեմ հանդես եկող եվրոպացի առաջնորդներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի