Եկեղեցու ղեկավարը իր ընտանիքի անդամներին է օտարել գույքեր․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես կառավարության համաձայնության դեպքում: Այս մասին նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացնում էր նախագծի հեղինակը, Թագուհի Ղազարյանը։

«Ըստ նախագծի, կառավարությունը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել այդպիսի սեփականության փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ սահմանված ծանոթմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված: Այս նախաձեռնությունը միտված է հուշարձանների պահպանության ոլորտում ավելի ամրապնդելու ինստիտուցիոնալ մեխանիզմները»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենաշատ պատմամշակութային հուշարձաններ տիրապետող կրոնական կազմակերպությունն է, պարզ է, որ առաջին հերթին այդ ուղղությամբ են մտածել նախագիծը ներկայացնելիս։

«Այս պահի դրությամբ նրանք ավելի քան 360 եկեղեցիների և վանքերի են տիրապետում։ Սրանց մեջ ներառված նաև այն եկեղեցիները, որոնք չունեն հուշարձանի կարգավիճակ: 2010 թվականից հետո կառուցված որևէ եկեղեցի հուշարձանի կարգավիճակ չի ստացել, և ես կարծում եմ՝ սա նույնպես վերանայելու կարիք ունի:

Մասյացոտնի թեմի առաջնորդն ասաց, որ եկեղեցին, իր կազմակերպությունը, իր փաստացի ղեկավարի ընտանիքի անդամներին օտարել է գույքեր, բնակարաններ, որից հետո մամուլում տեղեկություններ հրապարակվեցին կոնկրետ հասցեներով և մարդկանց անուններով, որոնք ես այստեղ չեմ կրկնի՝ մարդկանց և նրանց հասցեները չթիրախավորելու համար: Բացի այդ, օրեր առաջ, և երևի հենց նույն օրը, երբ որ մենք քննարկում էինք այս նախագիծը, եկեղեցու ներկայացուցիչ Տեր Ասողիկ քահանան հարցազրույց տվեց այն կապակցությամբ, որ եկեղեցուն պատկանող Գեղարդից, կոթողից փշրանք է նվիրվել ռուս ուղղափառ եկեղեցու պետին։ Բառացի եմ մեջբերում, ինչ-որ մեջբերում եմ, և քահանան ասաց, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի, լինի աշխարհական, թե եկեղեցական, կարող է նվիրաբերել, դա եկեղեցու հովվապետի բացառիկ և լիակատար իրավունքն է, և որևէ մեկը այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։