Հոգեբուժական կազմակերպություններում արտագնա դատական նիստեր կանցկացվեն․ նոր կարգավորումներ կսահմանվեն

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Հոգեբուժական կազմակերպություններում հնարավոր կլինի արտագնա դատական նիստեր անցկացնել։ Արդարադատության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում։

Անվտանգության միջոցների կիրառման վերաբերյալ դատական ակտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք հաճախ չեն մասնակցում դատական նիստերին։

ՄԻՊ-ն իր զեկույցում արձանագրել է նաև դեպք, երբ  դատական նիստի ընթացքում դատարանը քննարկել է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ բժշկական հսկողության ժամկետը երկարաձգելու հարցը, սակայն նիստին վերջինիս մասնակցությունը չի ապահովվել: Նշվածի կապակցությամբ դատարանը հիմք է ընդունել հոգեբուժական կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, որի համաձայն հոգեկան առողջության խնդրով պայմանավորված անձի վարքագիծը անկանխատեսելի է, ուստի վերջինիս ներկայությունը դատական նիստին նպատակահարմար չէ։ Փաստացի, դատարանը հնարավորություն չի ունեցել անձամբ դիտարկել և սեփական կարծիք ու համոզմունք ձևավորել անձանց նկատմամբ անվտանգության միջոցի շարունակական կիրառման անհրաժեշտության և այդ պահին վերջիններիս հոգեկան վիճակի վերաբերյալ։

Հիմնավորման մեջ նշվում է՝ նախագծի ընդունմամբ կապահովվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին այն դեպքերում, երբ հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրանց՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։ Բացի այդ, կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելը և անվտանգության միջոցի կիրառման հարցը քննարկելը դատավարական սեղմ ժամկետներում իրականացնելու համար։

Եվգենյա Համբարձումյան