ՄԹ դեսպանը մեկնաբանել է հայ գեղասահորդների՝ Եվրոպայի առաջնությանը չմասնակցելու հարցը

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Հայաստանում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Շեֆիլդում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկների չմասնակցելու պատճառներին և Միացյալ Թագավորության վիզաների տրամադրման գործընթացին։

«Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։

Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից հետո, երբ մարզիկներն արդեն ստիպված էին եղել չեղարկել իրենց ճամփորդությունը։ Դրանից հետո մենք անմիջական կապի մեջ ենք եղել Գեղասահքի ֆեդերացիայի և Միացյալ Թագավորության վիզաների և ներգաղթի ծառայության (UKVI) հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել։

UKVI-ից ինձ ասացին, որ վիզաներն արդեն տրամադրվել են, սակայն հասկանում եմ, որ սա փոքր մխիթարանք է՝ հաշվի առնելով բաց թողնված առաջնությունը։

Թեև Բրիտանական դեսպանատունը Երևանում որևէ կերպ չի առնչվում կամ զբաղվում վիզաների դիմումների հարցերով և չի կայացնում դրանց վերաբերյալ որևէ որոշում, նման հատուկ դեպքերում մենք պատրաստ ենք հնարավորության սահմաններում աջակցել՝ տրամադրելով գործընթացի վերաբերյալ ուղղորդումներ։ Վիզայի դիմումի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի է այստեղ՝ gov.uk/apply-uk-visa։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խրախուսել բոլոր ճամփորդողներին Միացյալ Թագավորության վիզայի համար դիմել հնարավորինս շուտ։ Ստանդարտ ընթացակարգը տևում է նվազագույնը 15 աշխատանքային օր, իսկ ծանրաբեռնված ժամանակահատվածներում կամ պետական տոների շրջանում այն կարող է ավելի երկար տևել։ Ժամանակի սղություն ունեցող ուղևորությունների համար՝ օրինակ մրցաշարերի կամ միջոցառումների, խնդրում եմ նախապես բավարար ժամանակ նախատեսել դիմելիս։

Շուտով սպասվող Երևան–Լոնդոն նոր ուղիղ չվերթների մեկնարկով ակնկալում եմ, որ Հայաստանից ավելի շատ մարդիկ կայցելեն Միացյալ Թագավորություն՝ զբոսաշրջության, ընտանիքի այցելությունների կամ գործնական նպատակներով։

ՄԹ-ն վիզաների տրամադրման բարձր ցուցանիշ ունի և ջերմորեն ողջունում է հայ այցելուներին»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ ՀԳՖ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը չեն մասնակցի գեղասահքի 2026թ․ Եվրոպայի առաջնությանը։ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում։