Արծաթապատ եղջյուր, հեծանվային սաղավարտ․ Փաշինյանի ստացած նվերները փոխանցվել են Վարչապետի աշխատակազմի օգտագործմանը

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օտարերկրյա պետական և աշխատանքային այցերի ժամանակ ստացած թանկարժեք նվերները Պետական գույքի կառավարման կոմիտեն անորոշ ժամկետով փոխանցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի օգտագործմանը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական գույքի կառավարման կոմիտեից։ 

«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 դրամը: 

Factor TV-ն ուսումնասիրել է 2025 թվականից մինչև օրս Փաշինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նվերները։ Դրանցից շուրջ 20-ը գերազանցել է 60 հազար դրամը։ Միայն Չինաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի նախագահներից նա ավելի քան 1,5 մլն դրամի նվեր է ստացել։ 

Փաշինյանի՝ ԿԿՀ ներկայացրած նվերների ցանկում կան արծաթապատ եղջյուր, թևքածալի ճարմանդ, հեծանվային սաղավարտ, «Dupont» տեսակի թանկարժեք գրիչ, արծաթե զարդատուփ, խմիչքի հավաքածու և այլ նվերներ։

Ինչ է սահմանում օրենքը

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պետական սեփականություն դարձած նվերները տնօրինելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն ապահովում է՝ գույքի տեղափոխումը և ժամանակավոր պահպանությունը կոմիտեի, գույքը նվեր ստացած կամ այլ պետական մարմնի՝ տվյալ գույքը պահելու համար հատուկ հարմարեցված վայրում։

Կոմիտեն «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պետության սեփականություն դարձած և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պետությանը հանձնված նվերների տնօրինման նպատակով սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) գույքը նվեր ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը թողնելու մասին՝ որոշակի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև վերջինիս պաշտոնից ազատվելը կամ ծառայությունը դադարեցնելը, կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը հանձնելու մասին.

2) մշակութային արժեք համարվող գույքը պետական կամ համայնքային թանգարաններին կամ ազգային գրադարանային հավաքածուին հանձնելու մասին.

3) շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելու կամ սույն որոշմամբ սահմանված այլ եղանակով տնօրինելու մասին.

4) շուտ փչացող գույքը սույն որոշման N 3 հավելվածով սահմանված դեպքերում և կարգով ոչնչացնելու մասին.

5) գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ սահմանված կարգով հրապարակային սակարկություններով իրացնելու մասին.

6) գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ սահմանված կարգով նվիրաբերելու մասին.

7) թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստում «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված կարգով հաշվեգրելու առաջարկով լիազոր մարմին դիմելու մասին:

Ըստ օրենքի՝ երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը իր ստացած նվերը սահմանված կարգով հանձնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և այդ նվերը դառնում է պետության սեփականություն, այդ օրվանից հետո առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն պարտավոր է այն ժամանակավորապես ի պահ հանձնել նվերն ստացած պետական մարմնին։

Ստացվում է՝ մեր ուսումնասիրած բոլոր նվերները մինչև օրս ոչ թե ժամանակավոր, այլ անժամկետ տրամադրվել են Վարչապետի աշխատակազմի օգտագործմանը։ 

Օրենքով նաև սահմանվում է, որ գույքը այն նվեր ստացած պետական մարմնի, հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը կարող է հանձնվել կոմիտեի ղեկավարի որոշմամբ։

Հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին օգտագործման հանձնված գույքն օգտագործվում է բացառապես տվյալ գույքի նպատակային նշանակությանը, գույքի պահպանման, խնամքի վերաբերյալ տրված ցուցումներին համապատասխան՝ այնպես, որ բացառվի գույքի օգտագործմամբ դրան վնաս պատճառելը, այն ոչնչացնելը, դրա արժեքի նվազեցումը, բացառությամբ գույքի բնականոն մաշվածության: Նույն ցուցումները գործում են նաև պետական մարմնի օգտագործմանը հանձնված գույքի դեպքում։ 

Պետական գույքի կառավարման կոմիտեից խնդրել էինք հնարավորություն տալ տեսանկարահանել նվերները։ Կառույցից փոխանցել են, որ նվերները Պետական գույքի կառավարման կոմիտեում չեն գտնվում, դրանց տեսանկարահանման թույլտվության տրամադրումը դուրս է Կոմիտեի լիազորությունների շրջանակներից։

Անի Թամրազյան