Ի պատասխան պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գրառման

Լուրեր

21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
Բոլորը

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Factor TV-ի «Տարվա առաջին զոհը բանակում․ 30-ը՝ 2025-ին․ Պապիկյանի հայտարարությունն ու իրականությունը» ռեպորտաժին, նշելով, թե «փորձ է կատարվել 2025 թվականի սկզբին աշխարհազորայինի՝ ոչ ծառայության վայրում, ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող հանգամանքներում տեղի ունեցած մահվան դեպքը (որը դասակարգվում է ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերի շարքին) հակադրել ներկայացված վիճակագրությանը, գտնել այսպես կոչված հակասություններ, մինչդեռ հենց մամուլում դեպքի հրապարակված տեսագրությունները փաստում են, որ նշված դեպքը որևէ զորամասի տարածքում տեղի չի ունեցել, մասնակիցներն էլ ծառայության մեջ չեն գտնվել»։

Քանի որ ՊՆ մամուլի քարտուղարի գրառման մեկնաբանությունը փակ էր և չկարողացանք հրապարակային գրառմանը հրապարակային մեկնաբանության ձևաչափով պատասխանել,  անդրադառնում ենք այսպես։

Ինչպես ռեպորտաժում է նշվում, այնպես էլ հիմա վերահաստատում ենք, որ 2025-ի առաջին կիսամյակում արձանագրվել է սպանության երկու դեպք, որից մեկը որակվել է զինվորական ծառայության հետ կապված։  Factor TV-ն հղում է կատարում ՀՔԱՎ գրավոր հարցման ՊԱՇՏՈՆԱԿԱՆ պատասխանին։ Այսինքն, սպանության դեպքը ծառայության հետ կապելու կամ չկապելու լիազորություններ չունենք ոչ մենք, ոչ էլ ՀՔԱՎ-ը. պատասխանը ստացվել է գերատեսչության ուղարկված հարցման արդյունքում։

Factor TV-ն ռեպորտաժում նաև շեշտադրում է, որ  Պաշտպանության նախարարը, առանց վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության, վիճակագրություն է ներկայացնում, որն իրականում կարող է փոփոխվել դատավճռից հետո։ 

 Ռոզա Վարդանյան