Չորս հայ՝ Բաքվից Երևան, երկու սիրիացի վարձկան՝ Երևանից Դամասկոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
Բոլորը

Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 4 հայ գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Լուրն առաջինը ֆեյսբուքում հայտնեց վարչապետ Փաշինյանը, որին հաջորդեց ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունը։

Նրանք Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել Հակարիի կամրջով։ Հենց այդտեղից էլ 2023-ի ամռանը գերեվարվել էր Վագիֆ Խաչատրյանը։ Նա Կարմիր Խաչի ուղեկցությամբ շրջափակված Արցախից Հայաստան էր տեղափոխվում՝ բուժման նպատակով։ Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ օր անց՝ նոյեմբերի 10-ին Շուշիում։ Բաքվի ռազմական դատարանը Էուլջեքջյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկան գործունեության» և «ահաբեկչության» մեղադրանքներով։ Օրեր առաջ նրա կինը՝ Լինդա Էուլջեքջյանը հայտնել էր, որ ամուսինը նամակով խնդրել է հետաձգել որդու հարսանիքը՝ հույս հայտնելով անձամբ մասնակցել։ Ի դեպ, Վիգեն Էուլջեքջյանի անունը 2023 թվականի տարեվերջին Հայաստան վերադարձող 32 անձանց նախնական ցանկում էր, բայց արդեն վերջնական ցանկից նրա անունը հեռացվել էր։

«Նոր Հայաստան-Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը ևս գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհին։ Մի քանի օր լուր չունենալով տղաներից՝  նոյեմբերի 15-ին հարազատները նրանց տեսել էին ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերից մեկում։ Նրանք Արցախ էին մեկնել՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և օգնություն ցուցաբերելու համար։ Երկուսն էլ դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Ըստ Փաշինյանի՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը, նախնական զննությամբ, առողջական խնդիրներ չունեն, իսկ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե քանի հայ է դեռևս մնում Բաքվի բանտերում՝ գերության մեջ։

Այս տեղեկությանը զուգահեռ՝ Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ   ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով այսօր փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Նրանք մեղադրվում են միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով:

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ սիրիացի վարձկաններն անարգել Ադրբեջան էին տեղափոխվել Թուրքիայի տարածքով, սահմանային անցակետը հատել առանց որևէ փաստաթղթի։ Իսկ մինչ նրանց տեղափոխումը՝ հունիսից մինչև սեպտեմբեր Սիրիայում ռազմական պատրաստվածության դասընթացների էին մասնակցել։ Իրավապահների փոխանցմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար վարձկաններին առաջարկվել էր երկու հազար դոլար։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան