Դրվում է նոր ժամանակաշրջանի մեկնարկը, որտեղ ՀՀ-ն կտեսնենք տնտեսական հանգույց տարածաշրջանի համար․ Քրիստինա Քվին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Սա կարևոր օր է, հաշվի առնելով, որ մենք հենց նոր ունեցանք ԱՄՆ պետքարտուղարի և արտգործնախարար Միրզոյանի հանդիպումը։ Այն առաջ մղեց նախագիծը, որի վրա մենք աշխատում էինք օգոստոսից»,- այս մասին Անվտանգության 15-րդ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ ընդգծելով, որ սա իր վերջին հանրային միջոցառումն է Հայաստանում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 3 տարի պաշտոնավարումից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քիստինա Քվինը հունվարի կեսին կավարտի իր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Թրամփի վարչակազմը հետ է կանչում մոտ 30 դիվանագետի` դեսպանի և դեսպանատներում այլ բարձրաստիճան պաշտոններից։

«Միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզը, որը ստորագրվեց երեկ արտգործնախարարների կողմից, ենթադրում է է՛լ ավելի լայն համագործակցություն, և դրա կարևոր հատվածը սահմանային անվտանգությունն է, կառավարումը, տնտեսական գործընկերությունը, որը մեր հարաբերության կարևորագույն հատվածն է, դա հասցնում է արդեն հաջորդ փուլ և նաև առաջ մղում խաղաղության հեռանկարները ամբողջ տարածաշրջանի համար։

Հույս ունեմ, որ սրանով կդրվի նոր ժամանակաշրջանի մեկնարկը, որտեղ մենք Հայաստանը կտեսնենք որպես մեր հիմնական կենտրոնակետը տարանցիկ ուղիների՝ Կենտրոնական Ասիայի և Կենտրոնական Եվրոպայի միջև, և տնտեսական հանգույց, և ՏՏ կենտրոն տարածաշրջանի համար»,-նշեց Քվինը։

Մանրամասները՝ տեսանյութում։