Բենզին ներկրող ընկերությունները ճիգեր են գործադրում հայրենասիրական կարգախոսներով իրենց մենաշնորհային դիրքը պահպանելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Մենք առաջ ենք ընթանում շատ ավելի մեծ տեմպերով, քան ի սկզբանե կարող էինք ենթադրել»,- այս մասին Անվտանգության 15-րդ ֆորումի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով խաղաղության գործընթացի մասին։

«Երբ որ մենք Վաշինգտոնի հռչակագրում արձանագրում էինք տարածաշրջանի կապուղիների բացումը, Հայաստանի Հանրապետության համար, այդ թվում նաև Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի ապահովումը Հայաստանի Հանրապետության համար փոխադարձ առավելություններով, և մենք ենթադրում էինք, որ Հայաստանը պիտի երկաթուղային կապ ստանա արտաքին աշխարհի հետ, և դա տեղի ունեցավ, կարծում եմ, շատ ավելի վաղ, քան Հայաստանի և միջազգային հանրությունը սպասում էին։

Այսօր արդեն Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան Հայաստանի և միջազգային հանրությունը սպասում էին, գուցե նաև Ադրբեջանը»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018-ից ի վեր իր ղեկավարած կառավարությունն աշխատում է երկրում մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ։ Շուկաները դե յուրե բաց են բոլորի համար։

«Բենզինի ներկրում էլ է եղել, այսինքն՝ ընդլայնվել է շուկան, բայց մեզ այդպես էլ չէր հաջողվել այն մենաշնորհները, որոնց մի ծայրը Հայաստանում էր, մի ծայրը՝ Հայաստանից դուրս, մեզ չէր հաջողվել այդ մենաշնորհների այդ խնդիրները լուծել։ Եվ հիմա մեր բոլորի առջև շուկա, բենզինի և դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհները խաղաթղթերի տնակի նման ուղղակի մեր աչքի առաջ քանդվում են։ Այդ բոլոր ընկերությունները վերջին հուսահատ ճիգերն են գործադրում և մեծ ներդրումներ են անում հայրենասիրական կարգախոսների ներքո իրենց մենաշնորհները պաշտպանելու համար, մինչդեռ Հայաստանի սպառողները տասնամյակներով տասնյակ տրիլիոնավոր դրամներ ավելի են վճարել այդ ամեն ինչի համար, ոչ մեկ, բնականաբար, այսօր դրա համար բացատրություն ու պատասխան չի ուզում տալ, չնայած ես համոզված եմ, որ Հայաստանում հիմնադրված և գործող ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները կաշխատեն համբերատար և բոլոր այս հարցերին կտրվի պատասխաններ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։