Ում միջև է ընտրությունը․ քաղաքական ուժերը դիրքավորվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

2026 թվականի խորհրդարական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերը դիրքավորվում են։ Չնայած քվեարկությանը դեռ 5 ամիս կա, արդեն ուրվագծվում են հնարավոր դաշինքներն ու մասնակից կուսակցությունները։  Այսօր ընտրություններին մասնակցության մասին հայտարարեց ՀՅԴ-ն․ նախընտրում են դաշինքային ձևաչափը։ Այս ուժը նախորդ ընտրություններին դաշինք էր կազմել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժի հետ։

Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել էր ավելի վաղ՝ 2025 թվականի հոկտեմբերին, առանց մանրամասնելու ձևաչափը։ Երկրորդ նախագահը միայն հայտարարել էր, որ մասնակցության նպատակը Փաշինյանին հեռացնելն է՝ չհստակեցնելով՝ ինքը վարչապետի թեկնածու լինելո՞ւ է, թե՞ ոչ։

Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդհակառակը, չի թաքցնում, որ վարչապետության երրորդ ժամկետին է ձգտում։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն դեռևս չի հստակեցնում՝ ութ տարի անց ընտրություններին մասնակցելով՝ փորձելո՞ւ է իշխանության գալ, թե՞ ոչ։ Հանրապետականն ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանում Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթաց սկսելու մասին։

Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում ի հայտ եկան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև առկա հակասությունները։ «Հայաստան» դաշինքի պատգամավորները տևական ժամանակ չէին ստորագրում «Պատիվ ունեմ»-ի նախագծի տակ, որով պետք է իմփիչմենթ նախաձեռնվեր։ Տարաձայնություններն այնքան խորացան, որ Քոչարյանի և Սարգայանի թիմակիցները միմյանց սկսեցին բացահայտ մեղադրել Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար։

Նախորդ տարեվերջին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը։ Վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Ներկաներին ու նախկիններին բացառելու սկզբունքով վարչապետի պաշտոնին է հավակնում նաև Սերժ Սարգսյանի իշխանության օրոք արդարադատության փոխնախարարի և ՄԻՊ-ի պաշտոնները զբաղեցրած Արման Թաթոյանը։ Նա հիմնադրել է «Միասնության թևեր» նախաձեռնությունը։

2026 թվականի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հիմնադրել է «Մեր ձևով» շարժումը։ Նախաձեռնությունը դեռ վարչապետի թեկնածուի անուն չի հրապարակել։ Սամվել Կարապետյանը չի կարող այդ պաշտոնին հավակնել, քանի որ ՀՀ քաղաքացիությունից զատ՝ նաև ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացի է։

Նոր ձևավորված ուժերից ընտրություններին մասնակցելու է նաև «Նժար» սահմանադրական շարժումը։ Վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցն է։

Երևանի նախկին քաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի հետ հեղափոխական ուղի անցած Հայկ Մարությանը նույնպես ուզում է վարչապետ դառնալ, նա նոր ուժ է հիմնադրել։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի հստակեցրել՝ ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, սակայն «Առաջարկ Հայաստանին» նախագիծն է իրականացնում, որտեղ քննարկվում են երկրի խնդիրները։

Քանիսո՞վ կավելանա վարչապետի աթոռին հավակնողների թիվը․ ԿԸՀ-ն դեռ ընտրությունների օր չի նշանակել, ըստ այդմ՝ պարզ չէ նաև գրանցումների վերջնաժամկետը, սակայն քաղաքական ուժերը դեռ մի քանի ամիս ժամանակ ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան