Աշխատանքից ազատել եմ ՊՆ-ում աշխատող այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հորդորել եմ և կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն  այլ երկրի քաղաքացի զավակներ»,- այս մասին ՊՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Իհարկե, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, ես չեմ կարող դա տարածել նաև հիվանդություն ունեցողների նկատմամբ, բայց, ամեն դեպքում, կասկածի որդը շարունակում է ինձ ներսից կեղեքել և ճնշել, որպեսզի ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ։ Սա ի գիտություն մեր շատ սիրելի Պաշտպանության նախարարության աշխատակիցներին, որոնք ունեն զավակներ, ոչ իրենց կամքով, գուցե, անառողջ են, առողջություն բոլորին, բայց նաև կա որոշակի սեգմենտ, որ վստահ եմ, որ իրական հիվանդության հետ ոչ մի աղերս չունի։ Սա հանրային պրոբլեմ է, սա իմ պրոբլեմը չի, սա ձեր պրոբլեմն է, զանգվածային լրատվության, հարգելի մասնակիցներ և լրատվամիջոցներ, խնդրում եմ, այս հարցում մեզ օգնեք»,- նշեց Պապիկյանը։

Նա հորդորեց խնդիրը համարել ազգային անվտանգության մակարդակի։

«Շատ-շատ մարդկանց զավակներ կամ ուղղակի իրոք հիվանդ մարդիկ ազատվել են, այսպես կոչված, գլխուղեղի կիստայով։ Սա այն հայտնի հիվանդությունն է, որը մարդկանց ուշադրության կենտրոնում է եղել։ Բայց սա ավելի զարգացել է տեխնոլոգիայի զարգացման բերումով, այսինքն՝ մարդիկ գնացել և ամենափոքր խնդիրը ֆիքսել են, ընդ որում, ոչ մեկս չգիտի, մենք չենք փորձաքննել, կարող է պարզվի, այդ թվում նաև ձեր շրջանակներում գտնվող ծառայած մարդիկ, ձեր եղբայրները, ձեր ամուսինները, զավակները ծառայել են գուցե այդ խնդիրը ունենալով։ Եվ մենք այս փոփոխության բերումով միայն հարյուրավոր երիտասարդների կարողացել ենք զորակոչել, առողջ երիտասարդների մասին է խոսքը, զորակոչել ենք բանակ։ Եվ սա ունեցել է էական փոփոխություն մեր թվերի վրա, բայց սա վերաբերում է նաև բազմապիսի այլ հիվանդությունների, և ամեն տարի 404 որոշման մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում՝ մոնիթորինգի ենթարկելով նախորդ տարվա հիվանդությունների ավելացման տենդենցը։

Պատկերացրեք, երբեմն լինում են դեպքեր, երբ Կառավարության որոշման ցանկում հայտնվում է հիվանդություն, որը բանակ զորակոչելու ենթակա է, նախկին տարվա, նախորդ տարվա այդ համեմատում ես, 80%-ով այդ հիվանդությունը հաջորդ տարի պակասում է։ Սա ինչի՞ մասին է։ Առողջացա՞նք։ Բուժվեցի՞նք միանգամից բոլորս»,- նշեց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։