Կքննարկվի Սոլովյովին ՀՀ պատվո շքանշանից զրկելը․ հարգալից էր, քանի հայերը սպասարկում էին ՌԴ շահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի դեմ «հատուկ ռազմական գործողություն» սկսելու կոչին՝ այն դիտարկելով ոչ թե որպես պաշտոնական դիրքորոշում, այլ որպես Ռուսաստանի շահերից դուրս գործող Հայաստանի նկատմամբ դրսևորվող արձագանք։ Մեկնաբանելով Սոլովյովի հայտարարությունը՝ Ղազարյանը նախ հիշեցրել է, որ վերջինս ՀՀ Պատվո շքանշանակիր է։

«Նա այդ շքանշանը ստացել է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ բարյացակամ և հարգալից վերաբերմունքի համար։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ բարյացակամ և հարգալից վերաբերմունքը եղել է այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովուրդը սպասարկել է Սոլովյովի հայրենիքի շահերը»,- նշել է պատգամավորը։

Ղազարյանը զուգահեռներ է անցկացրել Սոլովյովի՝ նախորդ տարի Ադրբեջանի հասցեին արված նմանատիպ հայտարարության հետ՝ դրանում տեսնելով օրինաչափություն։ «Երբ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են կարգավորել իրենց միջև գոյություն ունեցող խնդիրները, պակաս կառավարելի են դառնում Սոլովյովի հայրենիքի համար, դա կարող է զայրացնել նրանց»,- ընդգծել է նա՝ կարծիք հայտնելով, որ Սոլովյովի հայտարարությունը պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չէ։

Հարցին, թե հնարավո՞ր է Սոլովյովին զրկեն շքանշանից, Ղազարյանը պատասխանել է, որ թեև կոնկրետ որոշում չկա, սակայն քննարկում, իհարկե, կլինի։ Թագուհի Ղազարյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրները և հրապարակային տարաձայնությունները ոչ թե թուլության, այլ հարաբերությունների նոր որակի նշան են։

«Ես կարծում եմ՝ ապագաղութացման գործընթաց է, այո։ Այն, որ մեր հարաբերություններում կան խնդիրներ,դրա ցուցիչն է։ Գաղութի և գաղութարարի միջև խնդիրներ չեն լինում։ Աննորմալն այն էր, երբ որ մեր միջև խնդիրներ չկային», – պարզաբանել է նա։ Ղազարյանը նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանը գտնվել է տարբեր կայսրությունների, այդ թվում՝ ռուսական կայսրության կազմում, և կախվածության այս շրջանից դուրս գալը բարդ և դանդաղ գործընթաց է։

«Այո՛, մենք շատ կախված ենք եղել և որոշ հարցերում նույնիսկ հիմա շարունակում ենք շատ կախված լինել Ռուսաստանից։ Այդ առումով Հայաստանը շատ դժվար և դանդաղ ճանապարհ է անցնում այդ կախվածությունը հաղթահարելու, որովհետև դուք գիտեք մեր բանաձևը ինքնիշխանության մասին, որ ինքնիշխանությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է»։

Պատգամավորի դիտարկմամբ՝ Հայաստանում ռազմական միջամտության միջոցով իշխանափոխություն տեսնելու գաղափարը միայն Սոլովյովինը չէ։ Նա պնդել է, որ նույնօրինակ մտքեր հնչեցվում են նաև Հայաստանի ներսում՝ որոշ քաղաքական ուժերի կողմից։

«Սոլովյովը միակ մարդը չէ, որ մտածում է, որ Հայաստանին պետք է ինչ-որ ռազմական օպերացիա, որպեսզի այս ազգադավ իշխանություններին հեռացնի և հայ ժողովրդին իսկական ազգային իշխանություններին բերի։ Այսպիսի մարդիկ կան Հայաստանում, և կան շատ։ Այս միտքը Հայաստանում արդեն որոշակիորեն պտտվում է, որ ինչ-որ կերպ պիտի Ռուսաստանը գա մեզ օգնի, որ այս արևմտամետ իշխանությանը հեռացնենք»,- ասել է Ղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան