ԱՄՆ միջանկյալ ընտրություններում հայազգի չորս թեկնածու է ընտրվել

Լուրեր

18.09.2026 | 12:31
Բաքուն պնդում է՝ մահափորձեր է կանխել․ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել 5 երկրներում, 10 մարդ ձերբակալվել է
18.09.2026 | 12:21
Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակի պարզաբանումները Factor TV-ին
18.09.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Գերմանիա է մեկնել // Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 12:01
ՌԴ-ն հարձակվել է Կիևի, Օդեսայի, Ժիտոմիրի և Զապորոժիեի մարզերի վրա․ զոհեր և վիրավորներ կան
18.09.2026 | 11:58
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:55
Դուք ՌԴ-ի դաշնակիցը չեք կարող լինել, եթե նրան տեր եք համարում․ տերն ու ծառան դաշնակից չեն․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:50
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում իրեն «մեծ որոշում» է սպասվում
18.09.2026 | 11:41
Սարյան փողոցի խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել՝ «Դիխլոֆոսի» վերաբերյալ ահազանգից հետո․ ՍԱՏՄ
18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:15
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովը․ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:09
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
Բոլորը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն ամփոփել է նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները: Ֆեյսբուքյան էջում Հանձնախումբը հրապարակել է ընտրված հայազգի օրենսդիրների անունները՝ Աննա Աստվածատուրյան Թըրքոթ, Էնթոնի Բրինդիզի, Աննա Էշու և Ջեքի Սփիր: Աննա Աստվածատուրյան Թըրքոթն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքից։

Բաքվի ջարդերից ընտանիքի հետ փախուստի դիմած և ԱՄՆ-ում հաստատված Աննան արդեն երկրորդ անգամ է Կոնգրեսի անդամ ընտրվում։ Նորընտիր մյուս կոնգրեսական Էնթոնի Բրինդիզին Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել։

Ցեղասպանության տարիներին նրա ծնողներն Արևմտյան Հայաստանից Հալեպ են գաղթել, հետո հաստատվել ԱՄՆ-ում։ Ընտրվելուց հետո նա նշել է, որ անհամբերությամբ սպասում է Կոնգրեսի ամերիկահայ ներկայացուցիչների հետ աշխատանքին և հայ-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթություններով զբաղվելուն։ Էնթոնի Բրիդիզին կարևորում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվելու հնարավորությունը։

Ներկայացուցիչների պալատի անդամների պաշտոնում հայկական արմատներ ունեցող ևս երկու օրենսդիր է վերընտրվել՝ Աննա Էշուն և Ջեքի Սփիրը։ Միջանկյալ այս ընտրություններում նաև հայամետ դիրքորոշում ունեցող գործիչներ են հաղթել՝ Բոբ Մենենդեսը, Փիթեր Վիսքլոզկին, Ջիմ Բենքսը, Անդրե Քարսոնը, Ջոն Յարմութը, Գաս Բիլիրակիսը և մեկ տասնյակից ավելի այլ թեկնածուներ:

Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ եթե դեմոկրատներին հաջողվի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմել, ապա կարևորագույն նշանակություն ունեցող հանձնաժողովների նախագահների պաշտոններին հավակնող հայամետ դիրքորոշմամբ օրենսդիրները թիվն ավելի մեծ կլինի: