Նոր տարին թող բերի խաղաղություն, նոր ուժ՝ մեր հայրենիքի անվտանգ ու խաղաղ ապագան կառուցելու համար․ Սուրեն Պապիկյան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ, որում մասնավորապես նշված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվում է ևս մեկ տարի, որը կարևոր փուլ է եղել Հայաստանի Հանրապետության բանակի զարգացման և բազմաշերտ, համապարփակ բարեփոխումների ճանապարհին։

2025 թվականի ընթացքում շարունակել ենք բանակի կերպափոխման ծրագիրը՝ միաժամանակ նախաձեռնելով և կյանքի կոչելով մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդելու զինված ուժերի հիմքերը և բարձրացնելու զինծառայության արդյունավետությունը։

Մասնավորապես, իրականացվել են օրենսդրական նախաձեռնություններ՝ ուղղված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը, պայմանագրային արհեստավարժ զինծառայողների թվի ավելացմանը և ծառայության պայմանների արդիականացմանը։ Այս փոփոխությունները կարևոր դեր են խաղում ժամանակակից, կարգապահ և արդյունավետ բանակի ձևավորման գործում։

Զուգահեռաբար շարունակվել են միջոցառումները՝ պահեստազորի պատրաստվածության ամրապնդման, ռազմական կրթության զարգացման, ենթակառուցվածքների և համազգեստի փոփոխության ու արդիականացման ուղղությամբ։

Մեծ ուշադրություն է դարձվել նաև սպառազինության դիվերսիֆիկացիային և տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը, ինչը նպաստում է բանակի ինքնուրույնության և պաշտպանունակության բարձրացմանը։

Մեծ թափով են ընթացել ինժեներական, ամրաշինական, զորանոցաշինության և նոր ենթակառուցվածքների ուղղությամբ տարվող աշխատանքները:

2026 թվականը դիմավորում ենք ձեռքբերումները զարգացնելու, բարեփոխումները շարունակելու և առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ՝ բանակը դարձնելով առավել պաշտպանունակ, իսկ խաղաղությունը՝ առավել կայուն։

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Նոր տարին մեր ընտանիքներին թող բերի խաղաղություն, առողջություն, համերաշխություն ու բարեկեցություն, իսկ մեզ՝ միասնություն և նոր ուժ՝ մեր հայրենիքի անվտանգ ու խաղաղ ապագան կառուցելու համար»։