Starlink ծառայությունների պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ անցնող տարվա ձեռքբերում․ Մխիթար Հայրապետյան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Starlink-ն ավելի քան 100 տերմինալ կնվիրի՝ ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներում ինտերնետ հասանելիությունբարելավելու նպատակով․ այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«2025 թվականը ԲՏԱ նախարարության համար նշանավորվեց մի շարք կարևոր նվաճումներով: Տարվա ձեռքբերումներից մեկը Starlink ծառայությունների պաշտոնական մեկնարկն էր Հայաստանում. թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ և որակյալ կապի ապահովմամբ, արագ և հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։

Այսօր հատկապես ուրախ եմ նշել, որ ամերիկյան ընկերության հետ արդյունավետ համագործակցության և երկխոսության շնորհիվ Starlink-ը Հայաստանի՝ հիմնականում հեռավոր և դժվար հասանելի համայնքներում գտնվող դպրոցներին ավելի քան 100 տերմինալ նվիրաբերելու որոշում է կայացրել: Այս նախաձեռնությունը զգալիորեն կբարելավի կապի ապահովումը, կնպաստի թվային ներառմանը և կապահովի առցանց կրթության հասանելիությունը հազարավոր աշակերտների համար։

Դե ինչ, թող որ անցնող տարվա ընթացքում մեր աշխատանքի արդյունքում գրանցած հաջողությունները լինեն այն ամուր հիմքը, որի վրա 2026-ին կկառուցենք նորանոր նվաճումներ մեր պետության համար»,- գրել է  նախարարը։