Փաշինյանը փոփոխություններ է կատարել ԱԱԾ-ի առջև դրված խնդիրներում և գործառույթներում․ դրանցից 2-ը հույժ գաղտնի են

Լուրեր

01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 30-ին որոշում է ստորագրել, որով մի շարք փոփոխություններ է կատարել ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունում։ Այն ընդունվել էր դեռևս 2018 թվականի հունիսի 28-ին։

Ազգային անվտանգության ծառայությունն այլևս չի իրականացնի Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային անվտանգության խնդիրներին առնչվող՝ հետախուզական գործունեություն ծավալող բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:

Ծառայության նպատակներից հանվել է նաև հետախուզական գործունեությունը։

Ազգային անվտանգության ծառայության խնդիրներից հանվում է նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման նպատակով հետախուզական տեղեկությունների հավաքումը։

ԱԱԾ խնդիրներից է դարձել պետական սահմանի պահպանության նպատակով հետախուզական գործունեության իրականացումը։

Բացի այդ, արտաքին հակահետախուզական գործունեության շրջանակներում, վարչապետի որոշմամբ սահմանված կարգով համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հետ, ՀՀ սահմաններից դուրս Հայաստանի քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը ընդգրկվել է ծառայության առջև դրված խնդիրներում։

Ազգային անվտանգության ծառայության գործառույթներում այլ փոփոխություններ էլ կան․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց եղանակով իր գործունեության համար անհրաժեշտ, օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիություն ստանալը, այդ թվում՝ առցանց ձևաչափով, այժմ ծառայության գործառույթներից մեկն է։ Դրանցում է ընդգրկվել նաև ազգային անվտանգության ծառայության տնօրենի սահմանած կարգով հատուկ տեխնիկական միջոցների կիրառումը։

Հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը, դրանց նախնական իրավական գնահատական տալը և համապատասխան ընթացքի ապահովումը հանվել է ԱԱԾ գործառույթներից։

Վարչապետի որոշմամբ՝ ևս 2 փոփոխություն է կատարվել ծառայության կանոնադրությունում, որոնք հույժ գաղտնի են։

Նշված փոփոխությունները սկսում են գործել հունվարի 1-ից։

 

Եվգենյա Համբարձումյան