ՌԴ ԳՇ-ն հայտնում է դեկտեմբերին ուկրաինական 32, տարվա ընթացքում` 334 բնակավայր վերահսկողության տակ վերցնելու մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և զորքերի խմբերի հրամանատարները երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են ռազմական հաջողությունների մասին «հատուկ ռազմական գործողության» գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գերասիմովի խոսքով՝ ««Արևելք» խմբավորման ստորաբաժանումները շարունակում են ջախջախել Կուպյանսկից արևելք գտնվող հակառակորդի կազմավորումները»։ Իսկ «Արևելք» խմբավորման հրամանատար Սերգեյ Կուզովլևը Պուտինին զեկուցել է, որ Կուպյանսկի մոտակայքում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը կոչնչացվի հունվարին կամ փետրվարին։

Նոյեմբերին Գերասիմովը պնդում էր, որ Կուպյանսկն ամբողջությամբ գրավվել է, սակայն այս տեղեկատվությունը չի հաստատվում օբյեկտիվ վերահսկողության միջոցներով կամ ականատեսների վկայություններով։

Նույնիսկ ռուսական Z-բլոգերներն են խոստովանում, որ ռուսական բանակը չի վերահսկում Կուպյանսկը, և այնտեղ գտնվող ռուսական որոշ ստորաբաժանումներ շրջապատված են։

«Կուպյանսկ, Խարկովի մարզ, Ուկրաինա։ Մեր տղաները դեռևս փոքր խմբերով թաքնված են երեք շրջաններում։ Նրանք ամբողջությամբ շրջապատված են։ Նրանք ականապատել են պարագիծը։ Հեղինակն ունի ձայնագրություններ և տեսանյութեր նրանց իրական իրավիճակի մասին, և եթե նրանք զոհվեն, ամեն ինչ կհրապարակվի։ Դուք կարող եք գոնե նրանց համար օդային մատակարարում կազմակերպել, նրանք դրա կարիքն ունեն»,- գրում է ռազմական բլոգեր Ռոմանով Լայթը։

Պուտինի հետ հանդիպման ժամանակ Վալերի Գերասիմովը շարունակել է պնդել, որ Ուկրաինայի զինված ուժերի մի խումբ շրջապատված է Օսկոլ գետի ափին։ Ըստ նրա՝ «լայն ճակատային հարձակում է ընթանում Սլավյանսկի ուղղությամբ» և այլ տարածքներում, մասնավորապես, «Կոնստանտինովկայի ազատագրումը շարունակվում է»։

Ընդհանուր առմամբ, Գերասիմովի հաղորդմամբ՝ ռուսական բանակը դեկտեմբերին վերահսկողություն է հաստատել 32 բնակավայրի նկատմամբ, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ 334-ի նկատմամբ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի