Ուկրաինան հետաքննում է Պոկրովսկի մոտակայքում ռուսների կողմից գերիների սպանությունը

Լուրեր

30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Պոկրովսկի շրջանում ռուսական զորքերի կողմից գերի վերցված ուկրաինացի զինվորների մահապատժի գործով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Դատախազության՝ այս տարվա դեկտեմբերի 27-ին Պոկրովսկի շրջանի Շախովո գյուղում դիրքերի վրա հարձակման ժամանակ ռուսները գերի են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի երկու զինծառայողի։

«Օկուպանտները, նրանցից մեկին սպառնալով հրազենով, ստիպել են նրան մասամբ մերկանալ, որից հետո կրակել են երկու զինաթափված պաշտպանների վրա։ Տեսնելով, որ ռազմագերիները մահացած են, նրանք հանել են նաև երկրորդ՝ արդեն մահացած պաշտպանի հագուստը»,- պնդում է Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը։

Գերատեսչությունը նաև կցել է անօդաչու թռչող սարքի կադրերի սքրինշոթեր, որոնք ցույց են տալիս նկարագրված իրադարձությունները:

«Ռազմագերիների դիտավորյալ սպանությունը Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է և որակվում է որպես ծանր միջազգային հանցագործություն»,- ընդգծվում է հայտարարության մեջ:

Հետաքննություն է սկսվել անձի մահվան հանգեցրած ռազմական հանցագործության կատարման հոդվածով (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մաս):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի