Աբրամովիչը հրաժարվել է «Չելսիի» վաճառքից ստացված միջոցներն Ուկրաինային փոխանցել

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչները հայտարարել են, որ «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացված գումարը չի կարող փոխանցվել Ուկրաինային աջակցող բարեգործական կազմակերպությանը, քանի դեռ բրիտանական Ջերսի կղզու իշխանությունները չեն դադարեցրել գործարարի նկատմամբ հետաքննությունը։ Այս մասին գրում է The Times-ը, որին վկայակոչում է Current time-ը։

Ակումբի վաճառքից ստացված գումարը գնահատվում է շուրջ 1,5 միլիարդ ֆունտ սթերլինգ: Աղբյուրի տվյալներով՝ Աբրամովիչը մտադիր է անտեսել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի պահանջը՝ հանձնել «Չելսիի» հետ գործարքից ստացված ամբողջ գումարը։

Հրապարակման համաձայն՝ միլիարդատերը փաստաբանների թիմ է վարձել՝ իրեն դատական ​​գործընթացում ներկայացնելու համար: Նրանց թվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Էրիկ Հերշմանը: Աբրամովիչը, ըստ որոշ տեղեկությունների, պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել՝ պահանջելով մոտավորապես 2,5 միլիոն ֆունտ սթերլինգ:

«Չելսի»-ի վաճառքից ստացված ընդհանուր գումարը, որը կազմում է ավելի քան 2 միլիարդ ֆունտ սթերլինգ, ինչպես նաև 150 միլիոն ֆունտի տոկոսները, 2022 թվականից ի վեր սառեցված են Աբրամովիչի Fordstam ընկերությանը պատկանող բանկային հաշվին: Միջոցներն Ուկրաինայի օգնության հիմնադրամին փոխանցելը լոնդոնյան ակումբի վաճառքն ավարտելու պայմաններից մեկն էր։

Ջերսիի դատարանները սառեցրել են գործարարի ավելի քան հինգ միլիարդ ֆունտ սթերլինգի ակտիվները։ Սա կապված է փողերի լվացման հետաքննությունների և պատժամիջոցների հետ։ Աբրամովիչի ներկայացուցիչները պնդում են, որ ընթացիկ դատավարությունները և ակտիվների սառեցումը խոչընդոտում են Ուկրաինային միջոցներ տրամադրելու իրավական մեխանիզմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի