Շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, վճռական ենք՝ այդպես շարունակել. Իրանի ԱԳՆ խոսնակ

Լուրեր

06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանն իր հարաբերությունները կարգավորում է՝ հիմնվելով ազգային շահերի վրա, և Հայաստանի հետ հարաբերությունները բացառություն չեն այս կանոնից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, որ ՀՀ վարչապետը հայտարարել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու ցանկության մասին, և հաշվի առնելով, որ Հայաստանը 2025 թվականին ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի, ապա՝ Եվրամիության հետ, ինչպես նաև հաշվի առնելով Իրանի խնդիրները Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ պատժամիջոցների ոլորտում, արդյո՞ք Իրանը պատրաստ է ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, փոխանցում է IRNA-ն:

«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են փոխադարձ շահերի, մտահոգությունների և ընդհանրությունների ճշգրիտ ճանաչման վրա։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք այս երկրի հետ և վճռական ենք՝ շարունակել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում»,- ասել է իրանցի դիվանագետը։

Բաղային նշել է, որ Թեհրանը հարգում է այն փաստը, որ երկրները հարաբերություններ ունեն այլ կողմերի հետ, քանի դեռ դա չի վնասում Իրանի հարաբերություններին:

«Մեր հարաբերություններն այլ երկրների հետ ձևավորվում են փոխադարձ շահերի և մտահոգությունների ուշադիր ուսումնասիրության հիման վրա, և մեր հարաբերությունները Հայաստանի և այլ հարևան երկրների հետ կարգավորվում են այս հիմքով»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի