Պուտինը ստորագրել է ՌԴ-ում միջազգային դատարանների որոշումների կատարումն արգելող օրենքը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն այսուհետ արգելում է Ռուսաստանում կիրառել օտարերկրյա քրեական դատարանների որոշումները, գրում է Meduza-ն։

Խոսքը դատարանների որոշումների մասին է, որոնք օժտված են քրեական դատավարության ոլորտում լիազորություններով՝ այլ երկրների մասնակցությամբ, բայց առանց Ռուսաստանի, ինչպես նաև միջազգային դատական ​​մարմինների մասին, եթե դրանց իրավասությունը հիմնված չէ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա։

Իրավաբանները բացատրում են, որ նոր օրենքը հատկապես կանդրադառնա Միջազգային քրեական դատարանի որոշումների վրա:

«Այս փոփոխությունները կվերաբերեն, օրինակ, Միջազգային քրեական դատարանի որոշումներին: Հիշեցնեմ, որ Ռուսաստանը հրաժարվել է Հռոմի կանոնադրությանը միանալու մտադրությունից, որը ՄՔԴ-ի գործունեության հիմքն է»,- ասել է Ռուսաստանի փաստաբանների ասոցիացիայի խորհրդի նախագահ Վլադիմիր Գրուզդևը:

Այլ փորձագետներ էլ բացատրում են, որ օրենքը նաև անդրադառնում է Ուկրաինայի մասով հնարավոր հատուկ դատարաններին և նշել, որ «նախաձեռնությունն ավելի շատ հռչակագրային բնույթ ունի», «որպեսզի բոլորն ամեն ինչ հասկանան»։

Օրինագիծը ՌԴ կառավարության կողմից Պետական ​​դումա է ներկայացվել նոյեմբերի 20-ին։ Դեկտեմբերի 9-ին պատգամավորներն այն հաստատել են առաջին ընթերցմամբ, իսկ 16-ին՝ երրորդ և վերջնական ընթերցմամբ։

2023 թվականի մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը կալանքի օրդեր է տվել Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի նախագահի՝ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։ Նրանք կասկածվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին Ռուսաստան անօրինական կերպով արտաքսելու մեջ։ Ռուսաստանը ստորագրել է Հռոմի կանոնադրությունը, բայց չի վավերացրել այն, իսկ 2016 թվականին հետ է վերցրել իր ստորագրությունը։

2025 թվականի հունիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ստորագրել են նաև հատուկ դատարան ստեղծելու մասին համաձայնագիր՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունները հետաքննելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի