Գագիկ Ծառուկյանի ընկերությունը 30 մլն դրամ պարտք է քաղաքապետարանին. ինչո՞ւ․ հարց` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

2025 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանը տարբեր տարածքների վարձակալության համար հավաքագրել է մոտավորապես 1.1 միլիարդ դրամ, որից մոտավորապես 500 միլիոն դրամը՝ այգիներից։ Այս մասին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան իր ամփոփիչ ասուլիսում։

«Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մի մոտեցում, որ այգիները չեն կարող պահել, կներեք արտահայտությանս համար, «վետերոկի» մակարդակով վարձակալները։ Եվ բոլոր այն մասնավոր գործընկերները, ովքեր պատրաստ են դուրս գալ այդ «վետերոկի» տրամաբանությունից և իրականացնել ներդրումներ համապատասխան այգիներում, ավագանու որոշմամբ սահմանված կարգով մենք վերանայում ենք գինը»,- ասաց Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը 30 միլիոն դրամ պարտք է քաղաքապետարանին։

Քաղաքապետն ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ վարձակալողի հետ խնդիրներ են առաջանում և նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները, դատական կարգով վիճարկում են։

«Բոլոր այն դեպքերում, որտեղ մեր գործընկերները հրաժարվում են կամ մտածում են՝ մի քիչ էլ ժամանակ ձգենք, տեսնենք ինչ է լինելու… մի բան է լինելու՝ իրենք գնալու են սնանկացման։ Այսինքն՝ մենք գործն ուղարկելու ենք սնանկացման դատարան, և այդ ընկերությունները շատ ավելի մեծ խնդիրների են բախվելու, եթե կա՛մ չփակեն մեր պարտքերը, կա՛մ չառաջարկեն ներդրումային ծրագիր իրենց կողմից վարձակալվող տարածքում»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։