Ձյուն և ջերմաստիճանի նվազում․ ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց տոնական օրերին և 2026 թվականի հունվարին կանխատեսվող եղանակի մասին տվյալները։

«Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում: Այսինքն մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար։

Հիմա անցնենք առաջիկա օրերի կանխատեսմանը։ Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, որի ակտիվությունը հատկապես մեծ կլինի Վայոց ձորում և Սյունիքում։ Այսօր ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն։ Վայոց ձորի և Սյունիքի մարզում միջին ինտենսիվության, մնացած գոտիներում՝ թույլ։ Առաջիկա գիշերը տեղումները կպահպանվեն միայն Վայոց ձորում և Սյունիքում, մյուս շրջաններում կդադարեն։ Վաղը ցերեկը, այսինքն՝ դեկտեմբերի 30-ի ցերեկը, և դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը։ Այսպիսով՝ դեկտեմբերի 31-ի հետկեսօրյա ժամերից հանրապետության մի շարք շրջաններում կսկսվեն ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն հունվարի 1-ին, հունվարի 2-ին մինչև կեսօր»,-նշեց նա։

Առաջիկա գիշերը ջերմաստիճանը զգալի կնվազի մոտ 5-7 աստիճանով այսօրվա համեմատ։ Ըստ Սուրենյանի՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա հարավարևմտյան ցիկլոնով և ամպամածությամբ պայմանավորված։ Հունվարի 3-ից սկսած անտիցիկլոնային դաշտի հաստատմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կրկին կնվազի մոտ 8-10 աստիճանով։

Մանրամասները՝ տեսանյութում։