Վահե Գևորգյան․ Տարվա լավագույն մարզիչ լինելը պարտավորեցնող է

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Երևանի «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանն առաջին անգամ Հայաստանի տարվա լավագույն մարզիչ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Ինձ համար այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունքն ու գնահատականն է։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին, բոլոր երկրպագուներին, որոնք միշտ աջակցել, հավատացել ու եղել են մեր կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում ակումբի ղեկավարությանն ու աշխատակիցներին, բոլոր այն մարդկանց, որոնց հետ անցել ենք այս ճանապարհը։ Շնորհակալ եմ ինձ քվեարկողներին, տարվա լավագույն մարզիչ լինելը պարտավորեցնող է»,- Վահե Գևորգյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ու Fastex Պրեմիեր լիգայի ակումբների մասնակցությամբ քվեարկության արդյունքում 38-ամյա մասնագետը ստացել էր 13 ձայն։ Երկրորդ տեղը գրավել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը (9 ձայն), եռյակը եզրափակել է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը (3 ձայն)։

Վահե Գևորգյանն ամռանն է գլխավորել «Ալաշկերտը», որը Հայաստանի ընթացիկ առաջնությունում 15 խաղից հետո ունի 29 միավոր և «Ուրարտուի» ու «Փյունիկի» հետ բաժանում է 2-4-րդ տեղերը։ Անցնող տարում Գևորգյանը գլխավորել է նաև Չարենցավանի «Վանը», որը Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում պայքարում էր եվրագավաթների ուղեգրի համար և գրավել էր 5-րդ տեղը։