Քննարկվել են ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարման ծրագրերը

Լուրեր

30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարմանն ուղղված խնդիրներն ու լուծումները՝ ներառյալ ոլորտում առկա մարտահրավերները, ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը և 2026 թվականի ոռոգման ջրի առաջարկի ու պահանջարկի կառավարման միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը զեկուցել է ոլորտում առկա մարտահրավերների և դրանց լուծմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների վերաբերյալ:

Մանրամասներ են ներկայացվել ջրային ոլորտի կառավարման, պլանավորման, կանխատեսումների, ենթակառուցվածքների արդիականացման հետ կապված հարցերի վերաբերյալ: Արամազդ Ղալամքարյանը նաև զեկուցել է 2026թ․ ոռոգման ջրի առաջարկի և պահանջարկի կառավարման միջոցառումների վերաբերյալ, որոնք կներառեն միջգերատեսչական ինտեգրված համակարգումը և ներդաշնակեցումը, ջրային հոսքերի և բացթողումների միասնական կառավարումը, ոռոգման ջրի պահանջարկ–առաջարկի մեթոդաբանության վերանայումը, ոռոգման ռեժիմների և նորմատիվների վերանայումը, պոմպակայանների հզորացումը և այլն: Զեկուցվել է նաև ջրամբարների լցվածության ցուցանիշների, Սևանա լճից և այլ հիմնական աղբյուրներից ջրառի, ոռոգման համակարգի ցուցանիշների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Արարատյան արտեզյան ավազանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված քայլերին, ջրային ռեսուրսների մոնիթորինգի ներկայիս ենթակառուցվածքի վիճակին, վերջինիս վերազինման ու արդիականացման ծրագրերին։

Ընդգծվել է ջրային համակարգի կառավարման ձևաչափի վերանայման և այլ արդյունավետ մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որոնք միտված կլինեն ջրային պաշարների և համակարգերի կայուն, արդյունավետ և ինտեգրված կառավարմանը»,- ասված է հաղորդագրությունում: