Անկլավների հարցը կլուծվի ՀՀ-ի հետ սահմանազատման գործընթացում, իսկ TRIPP-ի երկաթուղին ՌԴ-ին չի վերաբերվում. Բայրամով

Լուրեր

01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև անկլավների ու էքսկլավների հարցերը կլուծվեն սահմանների սահմանազատման ընթացիկ գործընթացի շրջանակում։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարեկան ամփոփիչ ասուլիսում։

Նրա խոսքով՝ այդ հարցերը երկու կողմերի համար հիմնական ուշադրության կենտրոնում են։ Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ 2026 թվականին սահմանազատման գործընթացում առաջընթաց կգրանցվի։ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի գրեթե 13 կմ երկարությամբ տարածք սահմանազատվել է, հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։

«Սահմանազատումը պարզապես պարբերական հանձնաժողովների նիստերի հարց չէ։ Դա բարդ, քաղաքականապես զգայուն գործընթաց է՝ տեխնիկական մանրամասներով։ Գլխավորն այն է, որ համաձայնություն է ձեռք բերվել ընդհանուր մոտեցման վերաբերյալ. գործընթացը կընթանա հյուսիսից հարավ։ Սահմանազատումը կիրականացվի փուլերով։ Անկլավների և էքսկլավների հարցերը մնում են հիմնական ուշադրության կենտրոնում և կլուծվեն այս գործընթացի շրջանակում։ Բարձր մակարդակի հանդիպումների առումով, սահմանազատման հանձնաժողովի 12-րդ նիստն առաջին անգամ տեղի է ունեցել Գաբալայում: Ի տարբերություն առաջին 11 հանդիպումների՝ այն սահմանին չի անցկացվել: Նմանատիպ հանդիպումներ կարող են անցկացվել նաև Հայաստանում»,- նշել է Բայրամովը։

Նա անդրադարձել է նաև TRIPP նախագծին ու ընդգծել, որ ԱՄՆ ներկայացուցիչները ներկայում բանակցություններ են վարում Հայաստանում նախագծի վերաբերյալ։

TRIPP նախագիծը արտացոլված է Վաշինգտոնի համաձայնագրերում.

«Այս համատեքստում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համագործակցությունն արդեն իսկ հաստատվել է: Այս նախագիծը մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար. նախագահ Թրամփը նույնիսկ իր անունն է տվել դրան: Այժմ ԱՄՆ ներկայացուցիչները գտնվում են Հայաստանում և բանակցություններ են վարում: Ձևաչափը երկկողմանի է, բայց մենք նախապես նրանց հայտնել ենք Ադրբեջանի ակնկալիքներն ու օրինական շահերը: Մենք կարծում ենք, որ դրանք հաշվի կառնվեն։ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի հաստատումը նախատեսված էր 2020 թվականի համաձայնագրով, բայց Հայաստանն անցյալ տարիներին որևէ քայլ չի ձեռնարկել: Սակայն Ադրբեջանն անմիջապես սկսեց աշխատանքները իր սեփական տարածքում, և դրանք գրեթե ավարտված են: Հայաստանը որևէ աշխատանք չի կատարել իր սեփական տարածքում»,- ասել է Բայրամովը։

Ըստ նրա՝ հնարավոր է՝ Հայաստանը, TRIPP-ի շրջանակում պարտավորություններ ստանձնելիս, հաշվի է առել նաև երկաթուղու հարցը։

Ադրբեջանցի նախարարը նշել է, որ Ռուսաստանը երկաթուղային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2038 թվականը։

«Այնուամենայնիվ, մեզ համար Հայաստանի դիրքորոշումն այն է, որ TRIPP նախագծով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին: Քանի որ այդ երկաթուղին գոյություն չուներ համաձայնագրի ստորագրման պահին, անհնար է համաձայնագրում ներառել այն, ինչը գոյություն չի ունեցել»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի