ՀՀ-ն կարող է ճանապարհային հանգույց դառնալ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ չենք կարող չխոսել, ինչքան էլ թշնամի են․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 14:25
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
29.06.2026 | 14:16
«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:07
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար
29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
29.06.2026 | 13:45
Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում
29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է 2025 թվականի աշխարհաքաղաքական զարգացումներին, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարներին և Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմին։

«Եթե շատ կարճ բնորոշեմ 2025-ը, երևի պիտի ասեմ դիվանագիտական հաջողությունների կամ գոնե առաջընթացի պահպանման տարի։ Որովհետև իրականում, եթե շատ ընդհանուր ամփոփենք այն, ինչ գոնե մի փոքր կարողացել ենք առաջ մղել, դրանք արտաքին հարաբերություններում տարբեր գործընթացներն են»։

2025-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու մեկնարկ նախատեսող օրենքը, Բայդենի օրոք ԱՄՆ-ի հետ ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիր, որը շարունակվեց Թրամփի օրոք։ Եվ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ ոչ միայն Թրամփի ուղին է իրագործելու, այլև՝ ՀՀ-Ադրբեջան պայմանագիրը նախաստորագրվեց Վաշինգտոնում։ ԱՄՆ-ն օգնելու է նաև ՀՀ սահմանային անվտանգության, մաքսային կարողությունների բարձրացմանը և այլն։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի հետ կնքվող ռազմավարական գործընկերության համաձայնագիրը հիմնված է ինստիտուցիոնալ հիմքերի և ԱՄՆ-ի պետական շահերի վրա, ոչ թե անձերի։

«Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ում, ի տարբերություն շատ այլ պետությունների, գործում են ինստիտուտները։ Այնտեղ անձինք կամ նախագահները, իհարկե, կարևոր են, բայց հատկապես արդեն ձևավորված ինստիտուտները շարունակական աշխատանք են իրականացնում։ Եվ մենք տեսանք, որ իրականում դա ճիշտ էր։ Երբ որ անընդհատ ասվում է՝ դե, երբ որ Թրամփը կգնա, դա չի շարունակվի և այլն, և խաղաղությունը որպես այդպիսին կախված է մեկ անձի միջամտությունից, սրանք իրականում բացարձակ ճշմարտության մոտ չեն»։

Ըստ Աբրահամյանի՝ Հայաստանի հետ համագործակցությունը բխում է ԱՄՆ-ի կարևորագույն շահերից, մասնավորապես՝ լոգիստիկ ուղիների վերահսկման և Չինաստանի զսպման տեսանկյունից։

«Սա Չինաստանը Եվրոպային կապող հիմնական ճանապարհն է, որի վերահսկողության մասով ԱՄՆ-ն ունի բավական մեծ հետաքրքրություն։ Հատկապես այդ հատվածում, երբ ծովային ճանապարհները հատկապես Չինաստանի՝ Մալակկայի նեղուց և այլն, դրանք այո՛, էլի ԱՄՆ վերահսկողությամբ են, այս դեպքում ցամաքային ճանապարհը շատ ավելի նաև հետաքրքիր է իրենց»։

Բանախոսը կարևորել է Հայաստանի կողմից սեփական սահմանների վերահսկողությունը ստանձնելու քայլերը՝ որպես ինքնիշխանության ամրապնդման հիմնական տարր։ «Այն, որ մենք այո՛, չունենք և չենք ունեցել նաև 30 տարիների ընթացքում այդ կարողությունը, չի զարգացվել սահմանների վերահսկման և այլն, հիմա այդ ուղղությամբ և՛ ԱՄՆ-ն է աշխատում, և՛ Եվրամիությունն է աշխատում… Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան, անկախ պետություն, կարելի է ասել՝ ինքնիշխանության ամենակարևոր տարրերից մեկը՝ սահմանների վերահսկողությունը, հիմա նոր մենք սկսել ենք մեր ձեռքը վերցնել»։

Գայանե Աբրահամյանը հատուկ շեշտադրել է հիբրիդային պատերազմի վտանգները։ Նրա խոսքով՝ ռազմական կոնվենցիոնալ պատերազմի վտանգը նվազել է, սակայն ահագնացել են հիբրիդային հարձակումները, որոնք ուղղորդվում են ինչպես դրսից, այնպես էլ ներսից։

«Որքան էլ ռազմական, կոնվենցիոնալ պատերազմի վտանգը հիմա շատ ավելի նվազ է և գրեթե անհնար է, հատկապես առաջիկա տարում, հիբրիդային հարձակումները, հիբրիդային սպառնալիքները արդեն իսկ սկսվել են»։

Նա զգուշացրել է մեդիագրագիտության պակասի և սոցիալական ցանցերում (օրինակ՝ TikTok-ում) տարածվող կեղծ լուրերի մասին, որոնք նպատակ ունեն պետական ինստիտուտների նկատմամբ անվստահություն և ապատիա սերմանել։

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Աբրահամյանը պնդել է, որ չնայած բոլոր վտանգներին և թշնամանքին, խոսելն ու բանակցելը այլընտրանք չունեն, քանի որ դա ժամանակ շահելու և պետությունը ամրացնելու միակ ճանապարհն է։

«Դու չես կարող չխոսել և չես կարող չխոսել հատկապես տարածաշրջանի տարբեր պետությունների հետ։ Եվ այդ պետությունները որքան էլ քեզ դուր չեն գալիս, քո թշնամին են, քեզ նաև իրենց ռազմավարական տարբեր պլանավորումների մեջ ունեն այո, միևնույն է՝ այս ռեգիոնում քեզ վերացնելու նպատակ, դու պիտի շարունակես խոսել՝ այո, մտքում ունենալով, որ իրենց ռազմավարական նպատակը դա է։ Բայց դու չես կարող ուղղակի գնալ անընդհատ առճակատմամբ, պիտի շարունակես բանակցել և պիտի շարունակես խոսել։ Սա է հիմնական մարտավարությունը»։

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ Գայանե Աբրահամյանը նշել է, որ կան ուժեր, որոնք ծառայում են օտարերկրյա շահերին՝ փորձելով Հայաստանը տանել դեպի «բելառուսացում»։

Նա նշել է, որ 2026-ը լինելու է ծանր և խնդրահարույց տարի, սակայն պետական ինստիտուտների ամրապնդումը և ճիշտ դիվանագիտությունը հնարավորություն կտան դիմակայել մարտահրավերներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան