Սիրիական Հոմսի մզկիթում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ

Լուրեր

30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Բոլորը

Սիրիայի Հոմս նահանգի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, իսկ ավելի քան 20-ը՝ վիրավորվել, գրում է Al Jazeera-ն։

Հարձակումը թիրախավորել է Հոմսի Վադի ադ-Դահաբ թաղամասում գտնվող շիաների Իմամ Ալի բին Աբի Թալիբ մզկիթը ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար փախչում մզկիթից, որոշ զոհերի պառկեցնում պատգարակների վրա, իսկ մյուսներին՝ փաթաթված թիկնոցներով, տեղափոխում շտապօգնության մեքենաների մոտ։ Պայթյունը, կարծես, տեղի է ունեցել մզկիթի գլխավոր աղոթասրահի անկյունում։

Տեղի պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ պայթյունը կարող էր տեղի ունենալ մահապարտ ահաբեկչի կամ մզկիթում տեղադրված պայթուցիկների պատճառով։

Պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը և հետաքննություն են անցկացնում։

Al Jazeera-ի Հալեպի թղթակից Այման Օհաննան նշել է, որ Հոմսում բնակվում են ալավիների, քրիստոնյաների և սուննի մուսուլմանների բազմազան բնակչություն։ Նա ասել է, որ հարձակումը թիրախավորել է ալավիական մզկիթը՝ զգուշացնելով, որ դա կարող է «սրել կրոնական լարվածությունը» ամբողջ երկրում։

Նա ասել է, որ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարվածի համար, սակայն նշել է վերջերս Սիրիայում ԻԼԻՊ-իակտիվության աճը։ Նա հավելել է, որ կառավարական ուժերը գործողություն են իրականացրել Հալեպի մոտակայքում՝ ձերբակալելով ԻԼԻՊ-ի երեք ենթադրյալ անդամների։

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները ռմբակոծել էր ԻԼԻՊ-ի դիրքերը Սիրիայում՝ ի պատասխան երկու ամերիկացի զինվորների և քաղաքացիական թարգմանչի սպանության։

Այսօրվա հարձակումն ընդգծում է երկրի փխրուն անվտանգության իրավիճակը, քանի որ Դամասկոսի նոր իշխանությունները պայքարում են վերահսկողություն հաստատելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի