«Ռեալը» ծրագրում է այս մրցաշրջանում 400 միլիոն եվրո եկամուտ ունենալ «Սանտիագո Բերնաբեուից»

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Մադրիդի «Ռեալում» այս մրցաշրջանում «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնի շահագործումից ակնկալում են ստանալ ավելի քան 400 միլիոն եվրո, տեղեկացնում է AS-ը։

Ակումբում կանխատեսում են, որ ընդհանուր եկամուտները կհասնեն 1,248 միլիարդ եվրոյի, որոնցից 402,5 միլիոն եվրոն կկազմի վերանորոգված ստադիոնի օգտագործումից ստացվող եկամուտները։

Անցած մրցաշրջանում միայն համալիրի ներսում գործող բիզնեսից (առանց խաղերի տոմսերի վաճառքի հաշվառման) «Ռեալը» վաստակել է 79,1 միլիոն եվրո, որից 52,6 միլիոն եվրոն՝ «Բերնաբեուի» տուրերից, 15,4 միլիոն եվրո՝ տարբեր միջոցառումներից և համերգներից, իսկ 10,3 միլիոն եվրո` ռեստորաններից։

Այս մրցաշրջանում տուրերից ստացվող եկամուտները պետք է աճեն 31 տոկոսով։ Բացի այդ, մինչև այժմ չի բացվել SkyBar հաստատությունը՝ ստադիոնի գլխավոր «մարգարիտը»։

Մոտ ապագայում սպասվում է նաև համերգային գործունեության լիարժեք վերականգնումը։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրից հետո «Արքայական ակումբը» երկրորդ տեղում է և 4 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային»։