ԱՄՆ-ը գաղտնազերծել է ՌԴ-ի հետ 2001-2008թթ․ բանակցությունները․ Պուտինը բողոքել է Բուշին «Ուկրաինան, Ղազախստանը, Կովկասը տալու» մասին

Լուրեր

30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Բոլորը

Ջորջ Վաշինգտոնի համալսարանին կից ամերիկյան «Ազգային անվտանգության արխիվ» ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի միջև 2001, 2005 և 2008 թվականներին տեղի ունեցած զրույցների սղագրությունները, գրում է The Insider-ը։

Գաղտնի փաստաթղթերի հրապարակումը հնարավոր է դարձել դատարանի որոշմամբ։«Ազգային անվտանգության արխիվը» դատական ​​հայց էր ներկայացրել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն։

Ըստ գաղտնազերծված սղագրությունների՝ դեռևս 2001 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ առաջին անձնական հանդիպման ժամանակ «դասախոսություն է կարդացել ԽՍՀՄ փլուզման մասին»։

«Ռուսները կամավոր կերպով հրաժարվել են հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքից։ Անհավանական բան։ Ուկրաինան, որը դարեր շարունակ Ռուսաստանի մաս էր կազմում, հանձնվել է, Ղազախստանը տրվել է, Կովկասը՝ նույնպես։ Դժվար է պատկերացնել, և դա արել են կուսակցական ղեկավարները»,- ասել է Պուտինը։

Նա նաև բարձրացրել է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հնարավոր անդամակցության թեման և ասել, որ Ռուսաստանն իրեն «զրկված» է զգում։ Երկրորդ հանդիպման ժամանակ Պուտինը Բուշին ասել է, որ «հավատում էր կոմունիզմի գաղափարներին» և «պատրաստ էր մեռնել դրանց համար»։

Վերջապես, 2008 թվականին Պուտինը Բուշին ասել է, որ կտրականապես դեմ է Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և սպառնացել, որ Մոսկվան, հենվելով Ուկրաինայում ՆԱՏՕ-ի դեմ ուղղված ուժերի վրա, «մշտապես խնդիրներ կստեղծի» այդ երկրում, քանի որ մտահոգված է «Ռուսաստանի մոտակայքում ռազմաբազաների և նոր ռազմական համակարգերի տեղակայման սպառնալիքով»։

Պուտինը նաև ԱՄՆ նախագահին ասել է, որ Ուկրաինան «խորհրդային ժամանակներում ստեղծված արհեստական ​​պետություն է», և որ այդ երկրի բնակչության մեկ երրորդն (17 միլիոն) իրեն ռուս է համարում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի