Կորյուն Նահապետյանն առաջարկում է ԱԱԾ-ի բյուջեն քննարկել դռնփակ նիստում․ կա անվտանգության խնդիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն այսօր խորհրդարանում  ներկայացրեց 2019 թվականի բյուջեով ծառայությանը հատկացված նախահաշիվը, ըստ որի՝ ծառայությանն այս տարվա բյուջով նախատեսվում է հատկացնել 22 մլրդ 580 մլն դրամ, որը 2018 թվականի համեմատ ավել է 2 մլրդ, 207 մլն դրամով։

Ծառայության տնօրենի տեղակալը շեշտեց, որ նախատեսված գումարի գերակշիռ մասը՝ 83 տոկոսը, նախատեսվում է աշխատողների աշխատավարձերի և  պարգևատրումների համար։

«Առանձին ծրագրերով նախատեսվել է նաև զինծառայողների, նրանց ընտանիքների, կենսաթոշակառուների համար հատկացնել 22 մլն դրամ»,-ասաց Հակոբյանը։

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը նշեց, որ դռնբաց նիստում ներկայացվում է ԱԱԾ-ի ամբողջ բյուջեն և առաջարկում է, որ բյուջեն կազմելիս առանձնացվի երկու տարբեր՝ փակ և բաց  մասեր՝ ելնելով պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի պահանջներից։

Մանրամասները՝ տեսանյութում։