Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն զինված ագրեսիայի դեպքում․ Ալիևը հաստատել է հուշագիրը

Լուրեր

30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական անվտանգության ամրապնդման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագիրը հաստատելու մասին» օրենքը։ Դրանում նշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց կցուցաբերեն փոխադարձ ռազմական օգնություն զինված ագրեսիայի դեպքում։

Ըստ համաձայնագրի՝ մասնակից կողմերը պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել իրենցից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ճանաչված անհատական ​​և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու համար։ Կողմերը միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն իրենցից մեկի խնդրանքով և իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Խաղաղ ժամանակ կողմերը պարբերաբար կանցկացնեն համատեղ զորավարժություններ և մանևրներ։

Հուշագիրը վերաբերում է միայն ռազմական համագործակցության և ռազմական անվտանգության հարցերին, և այդ շրջանակում նախատեսում է բացառապես փոխադարձ պաշտպանական օգնություն, վարժանքներ, մատակարարումներ և կողմերի համատեղ գործառնական կարողությունների բարձրացում։

Կողմերը, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, կամրապնդեն ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունը ռազմական հետախուզության ոլորտում։ Համապատասխանաբար, նրանք կարող են միմյանց հետ փոխանակվել ռազմական անվտանգության վերաբերյալ տեղեկատվությամբ (գաղտնի, խիստ գաղտնի և հատկապես կարևոր) և օգտագործել այդ տվյալները համատեղ գործողություններում։

Կողմերի միջև սույն հուշագրի մեկնաբանման կամ իրականացման վերաբերյալ տարաձայնությունները լուծվում են բացառապես կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով։ Հուշագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել ցանկացած պահի՝ կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։

Կողմերից յուրաքանչյուրը կարող է մյուս կողմին գրավոր տեղեկացնել հուշագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին՝ դիվանագիտական ​​ուղիներով։ Այդ դեպքում հուշագիրը կդադարի գործել ծանուցումը ստանալուց 60 օր հետո։

Նշվում է, որ հուշագիրը կիրառվում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, ուղղված չէ երրորդ պետությունների դեմ և նպաստում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։

Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել ցանկացած պահի՝ կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։

Հավելենք, որ օրերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսը վավերացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի