Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարանը) վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիրը։  Այսօր խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը» հաստատելու մասին օրինագիծը։

Օրինագծի ներկայացման ժամանակ Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Արզու Նագիևը նշել է, որ հուշագրի համաձայն՝ կողմերից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում հուշագրի կողմերը պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում ամրագրված անհատական ​​և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու համար։

Կողմերը միմյանց ռազմական օգնություն են ցուցաբերում կողմերից մեկի խնդրանքով և իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան։

«Հուշագիրը վերաբերում է միայն ռազմական համագործակցության և ռազմական անվտանգության հարցերին, և այս շրջանակներում այն ​​նախատեսում է միայն փոխադարձ օգնություն պաշտպանության, վարժանքների, մատակարարումների և կողմերի համատեղ գործելու կարողության բարձրացման ոլորտներում։ Փոխըմբռնման հուշագիրը իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, ուղղված չէ երրորդ երկրների դեմ և նպաստում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,- ասել է  Նագիևը։

Քննարկումներից հետո խորհրդարանականները քվեարկել են օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու օգտին։

Հուշագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում՝ Ադրբեջանի  և Թուրքիայի պաշտպանության նախարարների  կողմից։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի