Այո՛, իմ խոստումը չի կատարվել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
Բոլորը

«Մենք կունենանք Կապսի ջրամբարը, գյուղը կտեղափոխվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Factor.am-ի հարցին, թե ինչու են Շիրակի մարզում դադարեցվել Կապսի ջրամբարի շինաշխատանքները։

«Տվյալ դեպքում մրցութային ընթացակարգերն իրականացվել էին միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով և նրանց կողմից։ Խոշոր կապիտալ ծրագրերն այդպիսին են, աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում։ Պետք է արձանագրենք, որ սա այն դեպքերից է, երբ չկա այնպիսի բան, որ կառավարությունը պետք է աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար ու չի արել։ Կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել և նրա հետ պայմանագիրը խզվել է։ Կփնտրենք նոր գործընկեր, ով ծրագիրը կիրականացնի»,- ասաց Փաշինյանը։

Factor.am-ի լրագրողի դիտարկմանը, թե վարչապետի խոստումը, փաստորեն, չի կատարվել, Փաշինյանն արձագանքեց. «Դե, չի կատարվել, այո՛, չի կատարվել, որովհետև մրցույթում հաղթած կապալառու ընկերությունն իր խոստումը չի կատարել։ Իմ խոստումը, այսպես թե այնպես, կկատարվի, իսկ իրենց խոստումը չի կատարվի։ Մենք կունենանք Կապսի ջրամբարը»։

Մանրամասները` տեսանյութում։