Լեհաստանը 2026թ․ ապրիլի 1-ից կարգելի ոչ կենսաչափական անձնագրեր ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Լեհաստանը կդադարեցնի ճանաչել Ռուսաստանի քաղաքացիների հնգամյա ոչ կենսաչափական անձնագրերը 2026 թվականի ապրիլի 1-ից, գրում է Current time-ը։

Մինչ այդ, 2026 թվականի հունվարի 1-ից էլ կենսաչափական չիպ չունեցող ռուսական դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի տերերին կարգելվի մուտք գործել երկիր։

Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Ֆրանսիան, Չեխիան և Էստոնիան ավելի վաղ արգելել էին ոչ կենսաչափական անձնագրեր ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը։ Գերմանիան և Ռումինիան այս որոշմանը կմիանան 2026 թվականի հունվարի 1-ից։

Լիտվայի իշխանությունները նշել են, որ կենսաչափական տվյալներ չունեցող անձնագրերը կարող են օգտագործվել Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից արտասահմանում գործողությունների համար: Այնուամենայնիվ, ըստ հաղորդումների, բացառություններ կարող են արվել ժողովրդավարական ուժերի, ընդդիմության, անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։

2025 թվականի մարտին Չեխիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին հայտարարել էր, որ ռուսաստանցիների համար այս պահանջը թելադրված է ազգային անվտանգության խնդիրներով։

«Մենք չենք սպասի ևս մեկ դիվերսիայի։ Մեր երկրում մնալ ցանկացող յուրաքանչյուր ոք պետք է ապացուցի, որ ինքն նա է, ինչպես ներկայանում է։ Հետևաբար, ոչ կենսաչափական անձնագրերը, ինչպիսիք օգտագործել են Վրբետիցեի մարդասպանները, բավարար չեն լինի ռուսաստանցիների համար»,- ասել էր նա։

Ռուսաստանում հասանելի են երկու տեսակի անձնագրեր՝ կենսաչափական տվյալներով և առանց դրանց (որը տրամադրվում է ավելի արագ և ավելի ցածր գնով): Ոչ կենսաչափական անձնագրերը տրամադրվում են հինգ, կենսաչափականները՝ տասը տարով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի